Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԳԴ/0223/02/15 քաղաքացիական գործով երրորդ անձ Լիլիա Վաչիկի Շահբազյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

06.06.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7- մաս

Քաղաքացիական գործով երրորդ անձ
Լիլիա Վաչիկի Շահբազյանին
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզի, գ. Կարմիրգյուղ

ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա. Ոսկանյան) վարույթում է գտնվում ԳԴ/0223/02/15 քաղաքացիական գործն ըստ հայցի «Յունիբանկ» բաց բաժնետիրական ընկերության ընդդեմ Մելիք Բորիկի Մարգարյանի, երրորդ անձ` Բորիկ Կարապետի Մարգարյան, Լիլիա Վաչիկի Շահբազյան, Արփինե Բորիկի Մարգարյան՝ ընդհանուր սեփականություն հանդիսացող անշարժ գույքից բաժին առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին:
Դատավարական փաստաթղթերը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ուղարկվել են նույն քաղաքացիական գործով երրորդ անձ Լիլիա Վաչիկի Շահբազյանին (Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզի, գ. Կարմիրգյուղ), Արփինե Բորիկի Մարգարյանին (Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզի, գ. Կարմիրգյուղ), սակայն ծրարը վերադարձվել է դատարան` «բացակա» նշումով:
Դուք տեղեկացվում եք, որ թիվ ԳԴ/0223/02/15քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակված է 2019 թվականի օգոստոսի 15-ին, ժամը 16:00-ին՝ դատարանում (ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Գավառ, Սայադյան 18) և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը նաև՝ պատշաճ լիազորագրով) հրավիրվում եք Դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով` որպես երրորդ անձ:
Սույն գործով դատարանում հանդես գալով որպես երրորդ անձ` Դուք ունեք և կրում եք միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դատավարական իրավունքներ և պարտականություններ:
Միաժամանակ, Դուք տեղեկացվում եք, որ հայցադիմումին կից ներկայացված փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Գավառ, Սայադյան 18)՝ դրանց ծանոթանալու նպատակով:
Դուք տեղեկացվում եք նաև, որ Դատարան ուղարկվող փաստաթղթերը պետք է ներկայացվեն նույն դատարանի գրասենյակ` ք.Գավառ:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ս. ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Սայադյան 18

Հեռ..` +374 264 2-42-44

Վեբ կայք` www.datalex.am

Էլ. փոստ`