թիվ ԳԴ1/0418/02/18 Քաղաքացիական գործով պատասխանող Գագիկ Հայկազի Սարոյանի (Պետրոսյան) վերաբերյալ դատական ծանուցագիր:
07.06.2019
Քաղաքացիական գործով պատասխանող
Գագիկ Հայկազի Սարոյանին (Պետրոսյան)
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ. Ակունք, 13 փ., տուն 25
ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև` Դատարան) դատավոր Ա.Ոսկանյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ կամ Բանկ) ընդդեմ Գագիկ Հայկազի Սարոյանի (Պետրոսյան), Նորայր Վաղարշակի Ավետիսյանի, Ջուլիետա Սողոմոնի Սարոյանի, Հայկազ Իսաջանի Սարոյանի, Սոֆիա Մուշեղի Մովսիսյանի՝ գումար բռնագանձելու և բռնագանձումը գրավի առարկայի վրա տարածելու պահանջի մասին:
Դուք ծանուցվում եք, որ քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակվել է 2019 թվականի սեպտեմբերի 12-ին, ժամը 10:00-ին (Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ք.Գավառի նստավայրում (հասցե` ք.Գավառ, Սայադյան 18) և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը նաև՝ լիազորագրով) հրավիրվում եք Դատարան քաղաքացիական գործով` որպես պատասխանող:
Ի գիտություն
Նախնական դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԵՐԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ Ռ. ԲԱԴԵՅԱՆ