թիվ ԳԴ/1208/02/18 Քաղաքացիական գործով պատասխանող Հովհաննես Հրաչիկի Հովեյանի վերաբերյալ դատական ծանուցագիր:
07.06.2019
Քաղաքացիական գործով պատասխանող
Հովհաննես Հրաչիկի Հովեյանին
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Բարեկամության փ., տուն 8
ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև` Դատարան) դատավոր Ա.Ոսկանյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Նելլի Գարիկի Հակոբյանի ընդդեմ Հովհաննես Հրաչիկի Հովեյանի՝ ալիմենտի բռնագանձման պահանջի մասին:
Դուք ծանուցվում եք, որ քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակվել է 2019 թվականի օգոստոսի 09-ին, ժամը 17:45-ին (Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ք.Գավառի նստավայրում (հասցե` ք.Գավառ, Սայադյան 18) և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը նաև՝ լիազորագրով) հրավիրվում եք Դատարան քաղաքացիական գործով` որպես պատասխանող:
Ի գիտություն
Նախնական դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԵՐԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ Ռ. ԲԱԴԵՅԱՆ