Թիվ ԵԴ/22980/02/18 քաղաքացիական գործով Երրորդ անձ՝ <<Նորաշեն 2007>> ս/կ-ի տնօրեն Արմեն Թադևոսյանի վերաբերյալ դատական ծանուցագիր
07.06.2019
Երրորդ անձ՝ <<Նորաշեն 2007>> ս/կ տնօրեն Արմեն Թադևոսյան
(ք. Երևան, Բաշինջաղյան 184շ., բն. 88)
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում թիվ ԵԴ/22980/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի Բենիամին Խաչատրյանի և Կարեն Գևորգյանի ընդդեմ Վահագն Ստեփանյանի, երրորդ անձ՝ <<Նորաշեն 2007>> Ս/Կ տնօրեն Արմեն Թադևոսյանի՝ անշարժ գույքի նկատմամբվ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին:
Միաժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32 հոդվածի համաձայն գործին մասնակցող անձինք իրավունք ունեն`
1. Գործին մասնակցող անձինք, սույն օրենսգրքի և այլ օրենքների պահանջների պահպանմամբ, իրավունք ունեն`
1) ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ.
2) հայտնելու բացարկ.
3) ներկայացնելու ապացույցներ և մասնակցելու դրանց հետազոտմանը.
4) հարցեր տալու դատավարության մասնակիցներին.
5) միջնորդություններ անելու, ցուցմունքներ տալու դատարանին.
6) դատական նիստի ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնելու իրենց փաստարկները և դիրքորոշումը.
7) գործի քննության ընթացքում դիրքորոշում հայտնելու գործին մասնակցող այլ անձանց միջնորդությունների և փաստարկների վերաբերյալ.
8) բողոքարկելու դատական ակտերը.
9) կատարելու սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով նախատեսված այլ դատավարական գործողություններ:
2. Գործին մասնակցող անձինք ունեն և կրում են միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, սույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դատավարական իրավունքներ և պարտականություններ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 98 հոդվածի համաձայն` դատավարության մասնակիցը պարտավոր է դատարանին հայտնել գործի քննության ընթացքում իր հասցեի, էլեկտրոնային փոստի կամ էլեկտրոնային հաղորդակցության այլ միջոցի փոփոխության մասին։ Նման հաղորդման բացակայության դեպքում ծանուցագիրն ուղարկվում է այն հասցեով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցով, որով դատավարության մասնակիցը վերջին անգամ ծանուցվել է, և համարվում է հանձնված, թեկուզև հասցեատերն այն փաստացի չի ստացել:
Դատավորի օգնական` Ս.Կարապետյան
Հասցե` ք.Երևան, Նազարբեկյան թաղամաս 40
Հեռ..` + (374) 93 01 09 28
Էլ. փոստ`