Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵԴ/ 24845/02/18 քաղաքացիական գործով Միքայել Խաչատրյանին ուղղված դատական ծանուցագիր

07.06.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի /դատավորª Արթուր Մկրտչյան/ վարույթում է քննվում թիվ ԵԴ/ 24845/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի` ‹‹Յունիբանկ›› ԲԲԸ-ի՝ ընդդեմ Հովհաննես Խաչատրյանի, Լուսինե Խաչատրյանի, Միքայել Խաչատրյանի, Աիրանուշ Խաչատրյանի/Ղոչիկյանի/, Անի Խաչատրյանի և Արմինե Ղազարյանի՝ ք. Երևան, Տիգրան Մեծի 69 շենք, թիվ 22 բնակարանի նկատմամբ մասնակիցներց յուրաքանչյուրի բաժինը որոշելու, դրանից պատասխանող Հովհաննես Արամի Խաչատրյանի բաժինը բնեղենով առանձնացնելու, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 3-5կետում սահմանված կանոններով բաժինն առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարության, համասեփականատեր պատասխանողների կողմից Հովհաննես Արամի Խաչատրյանի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու, ստացված գումարը հետագայում ընդհանուր սեփականության մասնակիցների միջև նրանց բաժիններին համաչափ բաշխելու, ընդհանուր գույքում պատասխանող Հովհաննես Արամի Խաչատրյանի բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայնª եթե դատավարության մասնակից ֆիզիկական անձն իր հասցեն չի հայտնել, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ դատական նիստը սկսվելու պահին դատարանը չի ստացել ծանուցման մասին անդորրագիրը, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է այդ անձի հաշվառման հասցեով, ինչպես նաև համապատասխան համայնքի ղեկավարին (Երևան քաղաքում` համապատասխան վարչական շրջանի ղեկավարին):
Միքայել Խաչատրյանին պատշաճ կերպով ուղարված ծրարը ետ է վերադարձվել դատարան:
Միքայել Խաչատրյանի հաշվառման հասցեն է՝ ք. Երևան, Տիգրան Մեծի 69 շենք, բն. 22:
Սույն գործով դատական նիստը նշանակված է 2019 թվականի հուլիսի 09-ին, ժամը՝ 17:15-ին:

Հասցե` ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9 շենք

Հեռ..` +37410209710

Էլ. փոստ`