Թիվ ԳԴ4/0106/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
07.06.2019
Պատասխանողներ – Գարիկ Դավթի Դավթյանին
/Գեղարքունիքի մարզ, գ. Վարդենիկ, Կ. Շահինյան 166/
Անի Ավետիքի Մանուկյանին
/Գեղարքունիքի մարզ, գ. Վարդենիկ, 15-րդ փողոց, հա. 29 տուն/
ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ <<ՖԻՆՔԱ>> ՈւՎԿ ՓԲ ընկերության հայցի ընդդեմ Գարիկ Դավթի Դավթյանի և Անի Ավետիքի Մանուկյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին:
Տեղեկացնում եմ, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական ակտը կհրապարակվի 2019 թվականի օգոստոսի 02-ին դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:
Միաժամանակ հայտնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձանց նյութաիրավական պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը և դրանք հիմնավորող ապացույցները, ինչպես նաև միջնորդությունները պետք է ներկայացվեն գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան երկշաբաթյա ժամկետում: Ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ նշված ժամկետը կարող է երկարաձգվել դատարանի որոշմամբ:
ԴԱՏԱՎՈՐ Ս. ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հասցե` ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Աբովյան 6/1
Հեռ..` +374 261 20700
Էլ. փոստ`