Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԿԴ/0798/02/16 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

11.06.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված 6-րդ մաս

Գործ հա. ԵԿԴ/0798/02/16
Պատասխանող՝ <<Գրեյթ Վելի Հ/Ձ>> ՍՊ ընկերության
սնանկության գործով կառավարիչ ՝ Հակոբ Ասոյանին
Հասցե՝ ք. Երևան, Արշակունյաց 5
Երրորդ անձ՝ <<Էյ Էմ Ջի Ս.ա.ր.լ>> ՍՊ ընկերությանը
Հասցե՝ ք. Երևան, Գր. Լուսավորիչ փող. 9

Որպես պատասխանող կողմ և երրորդ անձ, 2019 թվականի հուլիսի 08-ին, ժամը 11:00-ին, հրավիրվում եք Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` դատավոր Հ.Զարգարյանի վարույթում գտնվող թիվ ԵԿԴ/0798/02/16 քաղաքացիական գործով ըստ հայցի՝ <<Պարամաունտ Գոլդ Մայնինգ>> ՓԲ ընկերության ընդդեմ <<Արդշինբանկ>> ՓԲ ընկերության, <<Ալեքս Մաքսիմուս>> ՓԲ ընկերության, <<Գրեյթ Վելի Հ/Ձ>> ՍՊ ընկերության, Էդգար Ֆրեդիկի Մարդոյանի, Մարտիկ Արզաքանցյանի, Լյովա Արզաքանցյանի, Տիգրան Արզաքանցյանի, երրորդ անձ՝ <<Էյ Էմ Ջի Ս.ա.ր.լ>> ՍՊ ընկերության՝ երրորդ անձանց պահանջի իրավունքի և դրամական միջոցների գրավի պայմանագրերն անվավեր ճանաչելու պահանջների մասին և ըստ հակընդդեմ հայցի <<Արդշինբանկ>> ՓԲ ընկերության ընդդեմ <<Ալեքս Մաքսիմուս>> ՓԲ ընկերության՝ վարկային պայմանագրերով պարտքն ամբողջությամբ բռնագանձելու, բռնագանձումը գրավի առարկայի վրա տարածելու պահանջի մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջներից ելնելով` Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` այն է.
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ, Դուք տեղեկացվում եք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ուղարկվող փաստաթղթերը կարող են ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան նստավայրեր, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի գրասենյակի հասցեն է` ք. Երևան, Նազարբեկյան 40 թաղամաս:
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրում եմ ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:



Դատավորի օգնական Լ.Կարապետյան

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ: Դատարանն իրավաբանական խորհրդատվություն չի
իրականացնում, ուստի խնդրում եմ նշված հանգամանքն ընդունել ի
գիտություն և այդ խնդրանքով դատարան չդիմել և (կամ) չզանգահարել:

Հասցե` ք.Երևան,Նազարբեկյան 40 թաղ.

Հեռ..` +374 10 33 95 96

Էլ. փոստ`