Թիվ ԳԴ1/0672/02/19 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում` դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին
11.06.2019
Քաղաքացիական գործով պատասխանող
Էդգար Էդուարդի Սարգսյանին
Հասցե՝ ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան, Աղայան փ., տուն 13
ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա. Ոսկանյան) վարույթում է գտնվում ԳԴ1/0672/02/19 քաղաքացիական գործն ըստ հայցի Աստղիկ Վարդանի Ավետիսյանի ընդդեմ Էդգար Էդուարդի Սարգսյանի՝ ալիմենտի բռնագանձման պահանջի մասին:
Դատավարական փաստաթղթերը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, ուղարկվել են նույն քաղաքացիական գործով պատասխանող Էդգար Էդուարդի Սարգսյանին (Հասցե՝ ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան, Աղայան փ., տուն 13), սակայն ծրարը վերադարձվել է դատարան <<Այլ>> նշումով:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով, Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության Դատարանի Գավառի նստավայրում(ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ Սայադյան 18)՝ դրանց ծանոթանալու նպատակով:
Ի գիտություն
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ս. ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Հասցե` ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Սայադյան 18
Հեռ..` +374-264-2-42-44
Վեբ կայք` www.datalex.am
Էլ. փոստ`