Թիվ ԵԿԴ/4578/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
12.06.2019
Գործ հա. ԵԿԴ/4578/02/17
ՀայցվորˇԼիլիթ Ալեքսանյանին
Հասցե` ՀՀ, ք. Երևան, Նոր Արեշ 16 փողոց, 13 տուն
Պատասխանող՝ Հենրիկ Գյունաշյանին
Հասցե` ՀՀ, ք. Երևան, Տիգրան Մեծի փող., 40/5 տուն
Որպես պատասխանող կողմ, 2019 թվականի սեպտեմբերի 26-ին, ժամը 11:40-ին, հրավիրվում եք Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան դատական նիստի` դատավոր Հ.Զարգարյանի վարույթում գտնվող թիվ ԵԿԴ/4578/02/17 քաղաքացիական գործով ըստ հայցի՝ Լիլիթ Ալեքսանյանի ընդդեմ Հենրիկ Գյունաշյանի,երրորդ անձ՝ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմնի՝ ալիմենտի բռնագանձման և երեխայի հետ տեսակցության կարգ սահմանելու պահանջների մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջներից ելնելով` Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` այն է.
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ, Դուք տեղեկացվում եք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ուղարկվող փաստաթղթերը կարող են ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան նստավայրեր, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի գրասենյակի հասցեն է` ք. Երևան, Նազարբեկյան 40 թաղ.:
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրում եմ ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:
Դատավորի օգնական Լ.Կարապետյան
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ: Դատարանն իրավաբանական խորհրդատվություն չի
իրականացնում, ուստի խնդրում եմ նշված հանգամանքն ընդունել ի
գիտություն և այդ խնդրանքով դատարան չդիմել և (կամ) չզանգահարել:
Հասցե` ք.Երևան,Նազարբեկյան 40 թաղ.
Հեռ..` +374 10 33 95 96
Էլ. փոստ`