Թիվ ԱՎԴ1/1051/02/16 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
12.06.2019
Դատական Ծանուցագիր
Արմինե Վալերիկի Գալստյանին
Արարատի մարզ, ք. Վեդի, Տերյան 5
Թիվ ԱՎԴ1/1051/02/16 քաղաքացիական գործն ըստ հայցի <<ՄՏՍ Հայաստան>> ՓԲԸ-ի ընդդեմ Արմինե Վալերիկի Գալստյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, <<ՄՏՍ Հայաստան>> ՓԲԸ-ի դիմումը՝ կատարողական թերթ տրամադրելու և հարկադիր կատարումն ապահովող ծառայություն ուղարկելու, կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և այն վերականգնելու վերաբերյալ դատական նիստը նշանակվել է 2019 թվականի հունիսի 19-ին, ժամը 15:40-ին Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում /ք. Մասիս, Հերացու 26/31/ :
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստ անցկացնել իր բացակայությամբ: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` դատական նիստի ժամանակ և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Անհրաժեշտ է դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում:
Դատավորի օգնական՝ Վ. Ավետիսյան
Հասցե` ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս Հերացու 26/31
Հեռ..` +374 236 45350
Էլ. փոստ`