Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ/1196/02/08 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

12.06.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդված 3-րդ մաս

Ավետիք Մելիքսեթյանին
---------------------------------------------
(ՀՀ, Լոռու մարզ, գ. Թեղուտ, 3-րդ փող., 2-րդ փկղ., թիվ 7 հող.)




ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
(ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ)

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան)` 20.05.2019 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել թիվ ԼԴ/1196/02/08 քաղաքացիական գործով հայցի «Թեղուտ» ՓԲԸ ընդդեմ Արտաշ, Ջեմմա, Ալբերտ, Արտակ, Ավետիք Մելիքսեթյանների և Սարիբեկ Հախնազարյանի` ՀՀ Լոռու մարզի Թեղուտ համայնքի վարչական սահմաններում գտնվող 238-005 ծածկագրով անշարժ գույքը` 0,320 հեկտար մակերեսով հողամասը (վարելահող) համարժեք փոխհատուցմամբ օտարելու պահանջի վերաբերյալ, ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 19.09.2008 թվականի վճռի դեմ պատասխանողների կողմից ներկայացված վերանայման բողոքը:
Վերաքննիչ դատարանին հայտնի Ավետիք Մելիքսեթյանի «ՀՀ, Լոռու մարզ, գ. Թեղուտ, 3-րդ փող., 2-րդ փկղ., թիվ 7 հող.» հասցեով ուղարկված դատավարական փաստաթղթերը փոստային ծառայությունն իրականացնող կազմակերպության կողմից վերադարձվել են Վերաքննիչ դատարան ծրարի վրա՝ «Տեղափոխված » նշումով:
Սույնով, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի, ծանուցվում եք՝ առ այն, որ Վերաքննիչ դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը՝ դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է Վերաքննիչ դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-441-823 (346):


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Թ.ՂՈՒԿԱՍՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +374 10 448408, 347

Էլ. փոստ`