ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ ԹԻՎ ԵՇԴ/0046/04/13 ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ
13.06.2019
<< Բյուրակն>> ՍՊԸ-ին
Հասցե՝ ք.Երևան, Չարենցի 1, 101 գրասենյակ
Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի դատավոր Ա.Չիչոյանի վարույթում է գտնվում թիվ ԵՇԴ/0046/04/13 սնանկության գործը << Բյուրակն>> ՍՊԸ-ի վերաբերյալ:
Տեղեկացվում եք, որ 23.07.2019թ. նշանակվել է դատական նիստ սույն սնանկության գործով առարկության քննարկմանը:
Առարկության քննարկումը տեղի կունենա 23.07.2019թ. ժամը՝ 10:30-ին ՀՀ Սնանկության դատարանում(հասցե՝ ք. Երևան, Ե.Օտյան 53/2, հեռ. (0037410)74-28-20, snank-dataran@mail.ru):
Դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով(անձնագիր կամ նույնականացման քարտ, ներկայացուցչի առկայության դեպքում նաև համապատասխան լիազորագիրը):
Ձեզ նախազգուշացվում է, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ն.ԹՈՐՈՍՅԱՆ
Հասցե` ք. Երևան, Ե.Օտյան 53/2,
Հեռ..` (0037410)74-28-20
Էլ. փոստ`