թիվ ԳԴ/1044 /02/18 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում` դատավարական փաստաթղթերի դեպոնացման և դատական նիստ նշանակելու մասին
13.06.2019
Քաղաքացիական գործով պատասխանող
Արմեն Հակոբյանին
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Վարդենիս, Սպանդարյան 28
ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն հայցի <<Վեոլիա ջուր>> ՓԲԸ-ի ընդդեմ Արմեն Հակոբյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին:
Դուք ծանուցվում եք, որ սույն քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 24.07.2019 թվականին, ժամը 14:30-ին՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ք.Մարտունու նստավայրում (հասցե` ք.Մարտունի, Շահումյան փողոց 9)) և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը նաև՝ լիազորագրով) կանչվում եք Դատարան քաղաքացիական գործով` որպես պատասխանող:
Ծանոթություն.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118 հոդվածի համաձայն`
Հայցվորը կամ պատասխանողը իրավունք ունի դատարանին խնդրել վեճը լուծելու իր բացակայությամբ՝ ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ք.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հասցե` ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Մարտունի, Շահումյան 9
Հեռ..` +374-262-4-48-47
Էլ. փոստ`