Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՏԴ/0828/02/19 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերը դեպոնացված լինելու մասին դատական ծանուցում

13.06.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3 մաս

Թիվ ՏԴ/0828/02/19 քաղաքացիական գործով
Պատասխանող Արմեն Ուդումյանին
/ՀՀ Տավուշի մարզ, գ,Չորոթան, 10 փ., տ.10/

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ս.Ուլիխանյան) 20.05.2019 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել <<ՄՏՍ Հայաստան>> ՓԲԸ-ի հայցն ընդդեմ Արմեն Ուդումյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Արմեն Ուդումյանին հասցեագրված փոստը վերադարձվել է դատարան:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ այն դեպքերում, երբ, սույն օրենսգրքի համաձայն, դատավարական ժամկետի հաշվարկն սկսվում է դատավարական փաստաթուղթն ստանալու օրվանից, և դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ դատավարական փաստաթուղթը, կամ դատարանին հայտնի հասցեով ուղարկված դատավարական փաստաթուղթը վերադարձվել է, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել այն ստանալու մասին անդորրագիրը, կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելու հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է հրապարակային ծանուցում, որ նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով: Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
Ի կատարումն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների կատարման` տեղեկացնում եմ, որ ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ 20․05․2019 թվականի <<Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին>> որոշումը, հայցադիմումը և կից փաստաթղթերը դատավարության մասնակցի կողմից ծանոթանալու նպատակով դեպոնացված են ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Դիլիջանի նստավայրում:


ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԵՐԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ Ա․ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հասցե` ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Շահումյան 15

Հեռ..` +374 268 2 7130

Էլ. փոստ`