թիվ ԳԴ1/0429/02/18 Քաղաքացիական գործով պատասխանող Գայանե Բոցարեսի Ոսկանյանի վերաբերյալ դատական ծանուցագիր:
17.06.2019
Քաղաքացիական գործով պատասխանող
Գայանե Բոցարեսի Ոսկանյանին
Հասցե ՀՀ, ք. Երևան, Նորք-Մարաշ, Նորք 9 փ., տուն 86
ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա. Ոսկանյան) վարույթում է գտնվում թիվ ԳԴ1/0429/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ ընդդեմ Գագիկ Հայկազի Սարոյանի, Գայանե Բոցարեսի Ոսկանյանի, Նորայր Վաղարշակի Ավետիսյանի, Ջուլիետա Սողոմոնի Սարոյանի, Սոֆիա Մուշեղի Մովսիսյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին:
Դատավարական փաստաթղթերը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, ուղարկվել են նույն քաղաքացիական գործով պատասխանող Գայանե Բոցարեսի Ոսկանյանին (ՀՀ, ք. Երևան, Նորք-Մարաշ, Նորք 9 փ., տուն 86), սակայն ծրարը վերադարձվել է դատարան՝ «Այլ» նշումով:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով, Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության Դատարանի Գավառի նստավայրում(ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ Սայադյան 18)՝ դրանց ծանոթանալու նպատակով:
Ի գիտություն
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:
Դ/Ն ՔԱՐՏՈՒՂԱՐ Ռ.ԲԱԴԵՅԱՆ