Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԳԴ/0063/02/16 Քաղաքացիական գործով պատասխանողներ՝ Արարատ Հրայրի Մանուկյանի վերաբերյալ դատական ծանուցագիր:

18.06.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78 -րդ հոդվածի 7-րդ մաս

Քաղաքացիական գործով պատասխանողներ՝
Արարատ Հրայրի Մանուկյանին
Հասցե՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք.Գավառ, Շահումյան փող., տուն 28

04.04.2019 թվականի նախնական դատական նիստում Դատարանը արձանագրային որոշմամբ սահմանել է սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող և ապացուցման ենթակա փաստերը: Թիվ ԳԴ/0063/02/16 փաստերի ապացուցման պարտականությունը գործին մասնակցող անձանց միջև բաշխվել է հետևյալ կերպ.
1.1. «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» փակ բաժնետիրական ընկերության վրա դնել հետևյալ փաստերի ապացուցման պարտականությունը.
• «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» փակ բաժնետիրական ընկերության և Արարատ Հրայրի Մանուկյանի միջև վարկային իրավահարաբերությունների ծագման փաստը,
• Վարկային պայմանագրով սահմանված գումարը Արարատ Հրայրի Մանուկյանին տրամադրելու փաստը,
• «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» փակ բաժնետիրական ընկերության, Ներսիկ Սեյրանի Շհոյանի և Ազնիվ Սարիբեկի Վարդանյանի միջև երաշխավորության իրավահարաբերությունների ծագման փաստը,
• Երաշխավորության իրավահարաբերությունների հիմքով համապարտ պատասխանատվության ծագման փաստը:
1.2. Արարատ Հրայրի Մանուկյանի վրա դնել հետևյալ փաստի ապացուցման պարտականությունը.
• Վարկային պայմանագրով սահմանված գումարը չստանալու փաստը:
1.3. Ներսիկ Սեյրանի Շհոյանի և Ազնիվ Սարիբեկի Վարդանյանի վրա դնել հետևյալ փաստի ապացուցման պարտականությունը.
• Երաշխավորության պայմանագիրը ստորագրած չլինելու փաստը:
Դուք տեղեկացվում եք, որ թիվ ԳԴ/0063/02/16 քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակված է 2019 թվականի հուլիսի 18-ին, ժամը 10:30-ին՝ դատարանում (հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Գավառ, Սայադյան 18) և Ձեր ներկայացուցիչը նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով, պատշաճ լիազորագրով հրավիրվում է Դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով` որպես պատասխանող:
Սույն գործով դատարանում հանդես գալով որպես պատասխանող` Դուք ունեք և կրում եք միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դատավարական իրավունքներ և պարտականություններ:
Միաժամանակ, Դուք տեղեկացվում եք, որ Դատարան ուղարկվող փաստաթղթերը պետք է ներկայացվեն նույն դատարանի գրասենյակ`ք.Գավառ:



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ս.ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Հասցե` ք. Գավառ, Սայադյան 18

Հեռ..` +374 264 2-42-44

Վեբ կայք` www.datalex.am

Էլ. փոստ`