Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ1/0101/05/18 վարչական գործով դատական նիստի ծանուցագիր

18.06.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ԵՐՐՈՐԴ ԱՆՁ` Արմեն Լենոյի Իշխանյանին
--------------------------------------------------------
ք. Կապան, գյուղ Վարդավանք, 2-րդ թղմ., տուն 13

Հայտնվում է, որ թիվ ՎԴ1/0101/05/18 գործի նախնական դատական նիստը նշանակվել է 2019թ. հունիսի 28-ին ժամը 11:00-ին՝ ՀՀ վարչական դատարանի Կապանի նստավայրում /նիստերի դահլիճ 2/ ըստ հայցի Քրիստինա Լենոյի Իշխանյանի ընդդեմ հարկադիր կատարումն ապահովող ծառայության Սյունիքի մարզային բաժնի, հետևյալ պահանջներով`
- անվավեր ճանաչել Սյունիքի մարզի Կապան համայնքի Վարդավանք /Վ.Գյոդաքլու/ գյուղում գտնվող 0.142 հա հողամասի և դրա վրա գտնվող 80.2քմ ընդհանուր մակերեսով` 58.2քմ մակերեսով բնակելի տան և 22քմ մակերեսով անասնաշենքի իրացման համար ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության Սյունիքի մարզային բաժնի ավագ հարկադիր կատարող, արդարադատության մայոր` Արմեն Զաքարյանի կողմից 21.05.2018թ. անցկացված Էլեկտրոնային աճուրդը և որպես հետևանք անվավեր ճանաչել 30.05.2018թ. նոտարական գրասենյակում ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության Սյունիքի մարզային բաժնի ավագ հարկադիր կատարող, արդարադատության մայոր` Արմեն Զաքարյանի և գնորդ` Հայկ Հովսեփյանի միջև կնքված` անշարժ գույքի` բնակելի տան և տնամերձ հողամասի առուվաճառքի պայմանագիրը:
/ Թիվ ՎԴ1/0101/05/18 գործով 2019թ. մայիսի 20-ին ժամը 10:00-ին նշանակված նախնական դատական նիստը չի կայացել, քանի որ ՀՀ վարչապետ Ն.Փաշինյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է ակցիա, որի ժամանակահատվածում (20.05.2019թ-ին ժամը 0830-ից մինչև ժամը 1330-ը) ՀՀ Սյունիքի մարզի Ընդհանուր իրավասության դատարանի, նաև ՀՀ Վարչական դատարանի Կապանի նստավայրի (տեղակայված են նույն շենքում) մուտքերն ու ելքերը եղել են արգելափակված (դատավորներին, դատարանի աշխատակազմին, նաև քննվող գործերի մասնակիցներին թույլ չի տրվել մտնել դատարանի շենք):/:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ս.ԳԱՍՊԱՐՅԱՆ

Հասցե` ք.Կապան, Մ.Ստեփանյան 3/2

Հեռ..` +374 285 20004

Էլ. փոստ`