Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԿԴ/2595/02/17 քաղաքացիական գործով ՀՀ նոտարական գրասենյակի նոտար՝ Նունե Սարգսյանին ուղղված դատական ծանուցագիր

18.06.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի /դատավորª Արթուր Մկրտչյան/ վարույթում է քննվում թիվ ԵԿԴ/2595/02/17 քաղաքացիական գործն ըստ հայցի՝ Ալիսա Մամուզյանի ընդդեմ ՀՀ նոտարական գրասենյակի նոտար՝ Նունե Սարգսյանի, նոտար՝ Աիդա Աբրահամյանի, ‹‹Յունիբանկ›› ԲԲԸ-ի և ‹‹Արմսվիսբանկ›› ՓԲԸ-ի՝ ՀՀ նոտարական գրասենյակի նոտար՝ Նունե Սարգսյանի կողմից 12.11.2009 թվականին և ՀՀ նոտարական գրասենյակի նոտար՝ Աիդա Աբրահամյանի կողմից 20.08.2009 թվականին հաստատված հայտարարությունների նկատմամբ առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի համաձայնª եթե դատավարության մասնակից ֆիզիկական անձն իր հասցեն չի հայտնել, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ դատական նիստը սկսվելու պահին դատարանը չի ստացել ծանուցման մասին անդորրագիրը, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է այդ անձի հաշվառման հասցեով, ինչպես նաև համապատասխան համայնքի ղեկավարին (Երևան քաղաքում` համապատասխան վարչական շրջանի ղեկավարին):
ՀՀ նոտարական գրասենյակի նոտար՝ Նունե Սարգսյանին պատշաճ կերպով ուղարված ծրարը ետ է վերադարձվել դատարան:
Նունե Սարգսյանի հաշվառման հասցեն է ք. Երևան, Բաղրամյան պող. 1 փկղ., 14 շենք, 162 տարածք:

Սույն գործով դատական նիստը նշանակված է 2019թ. հուլիսի 19-ին, ժամը՝ 12:00-ին:

Հասցե` ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9 շենք

Հեռ..` +374 10 209710

Էլ. փոստ`