Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԳԴ/0682/02/16 քաղաքացիական գործով պատասխանող Արմինե Մանուկյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

19.06.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78 -րդ հոդվածի 7-րդ մաս

Քաղաքացիական գործով պատասխանող
Արմինե Մանուկյանին
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Վարդենիս, Լեռնագործների փ., 31 շենք, տուն 4

ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա. Ոսկանյան) վարույթում է գտնվում ԳԴ/0682/02/16 քաղաքացիական գործն ըստ հայցի «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընդդեմ Արմեն Զավենի Մանուկյանի, Մարիամ Մանուկյանի, Անահիտ Առաքելյանի, Արմինե Մանուկյանի՝ ընդհանուր սեփականությունից բաժինն առանձնացնելու պահանջի մասին:
Դատավարական փաստաթղթերը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, ուղարկվել են նույն քաղաքացիական գործով պատասխանող Արմինե Մանուկյանին (Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Վարդենիս, Լեռնագործների փ., 31 շենք, տուն 4), սակայն ծրարը վերադարձվել է դատարան՝ «տեղափոխված» նշումով:
Դուք տեղեկացվում եք, որ թիվ ԳԴ1/0682/02/16 քաղաքացիական գործով դատաքննությունը նշանակված է 2019 թվականի հուլիսի 11-ին, ժամը 14:30-ին՝ դատարանում (ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Գավառ, Սայադյան 18) և Դուք (Ձեր ներկայացուցիչը) անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը նաև՝ պատշաճ լիազորագրով) հրավիրվում եք Դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով` որպես պատասխանող:
Սույն գործով դատարանում հանդես գալով որպես պատասխանող` Դուք ունեք և կրում եք միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դատավարական իրավունքներ և պարտականություններ:
Միաժամանակ, Դուք տեղեկացվում եք, որ Դատարան ուղարկվող փաստաթղթերը պետք է ներկայացվեն նույն դատարանի գրասենյակ`ք.Գավառ:

Ի գիտություն

Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ս. ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Հասցե` ք. Գավառ, Սայադյան 18

Հեռ..` (0264)- 2-42-44

Վեբ կայք` www.datalex.am

Էլ. փոստ`