Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԵԿԴ/3324/02/16 քաղաքացիական գործով

24.06.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ սնանկության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդ.

ԵԿԴ/3324/02/16 քաղաքացիական գործ

երրոր անձ Քնար Մելիքսեփյանին
/ք. Երևան, Նալբանդյան փող. 37 շ., բն.10/


ՀՀ սնանկության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ Հովհաննես Ցոլակի Մանդակունու հայցադիմումի ընդդեմ Հակոբ Կառլենի Աթոյանի, ՙՙ<<Կոնվերս Բանկ>> ՓԲ ընկերության, Հակոբ Աթոյանի սնանկության գործով կառավարիչ Ա. Չիտչյանի, երրորդ անձինք Մարտուն Ալեքսանդրի Միրումյանի, Քնար Արտավազդի Մելիքսեթյանի և Աշոտ Ցոլակի Մանդակունու` ք. Երևան, Այգեձոր փողոց, թիվ 53/3 հասցեում գտնվող գույքն արգելանքից հանելու և թիվ NIC308233 аնշարժ գույքի առուվաճառքի և գրավի /հիփոթեքի/ պայմանագրի նկատմամբ առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին:
Դատական նիստը նշանակված է 2019թ. օգոստոսի 07-ին, ժամը 11:00 -ին։
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի`
1. Պատասխանողը պարտավոր է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան։ Ելնելով գործի առանձնահատկություններից դատարանը կարող է սահմանել պատասխան ուղարկելու ավելի երկար ժամկետ կամ պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխանը ներկայացնելու ժամկետը։
2. Հայցադիմումի պատասխանը պետք է պարունակի`
1) դատարանի անվանումը, որտեղ ներկայացվել է հայցը.
2) հայցվորի անունը, ազգանունը (անվանումը).
3) հայցում ներկայացված յուրաքանչյուր պահանջը ընդունելու, կամ դրա դեմ մասնակի կամ ամբողջությամբ առարկելու մասին պատասխանողի դիրքորոշումը։ Առարկելու դեպքում պատասխանում մասնավորապես պետք է անդրադարձ կատարվի հետևյալ հարցերին.
ա) հայցի հիմքում ընկած այն փաստերը, որոնք նա չի ընդունում
բ) արդյոք հայցվորի ներկայացրած փաստերը էական նշանակություն ունեն գործի լուծման համար,
գ) այն փաստերը, որոնք ընկած են առարկությունների հիմքում և այն ապացույցները, որոնք հաստատում են այդ փաստերից յուրաքանչյուրը` համապատասխան նշումով, թե ինչ փաստի հաստատմանն է այն ուղղված.
4) պատասխանին կցվող փաստաթղթերի և ներկայացվող ապացույցների ցանկը։
3. Պատասխանի հետ պատասխանողը ներկայացնում է նաև`
1) իր տիրապետման ներքո գտնվող բոլոր հնարավոր գրավոր և իրեղեն ապացույցները, որոնք հաստատում են իր պնդած փաստերը, եթե նա կրում է դրանց ապացուցման պարտականությունը և, եթե այդ ապացույցները հնարավոր է կցել պատասխանին։
2) հայցադիմումի պատասխանը և կից փաստաթղթերը հայցվորին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելը հավաստող ապացույցները։
4. Պատասխանը ստորագրում է պատասխանողը կամ նրա ներկայացուցիչը։ Ներկայացուցչի կողմից ստորագրած պատասխանին կցվում են նրա՝ պատասխանը ստորագրելու լիազորությունը հավաստող փաստաթուղթը։
5. Պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես պատասխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում։
Խնդրում եմ նշված օրը և ժամին ներկայանալ դատական նիստի /ք.Երևան, Օտյան 53/2, 3-րդ դահլիճ/։
ԴԱՏԱՎՈՐ Ա.ԿՈՒԲԱՆՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Օտյան 53/2

Հեռ..` 010 742860

Էլ. փոստ`