Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/22187/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

24.06.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս


ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ


Պատասխանող Կարեն Գալուստի Գալստյանին
(ՀՀ քաղաք Երևան Ա. Հովհաննիսյան շենք 22 բնակարան 2)


Ըստ Մարինե Մելքոնի Կուռոյանի հայցի ընդդեմ Կարեն Գալուստի Գալստյանի, օրենքի ուժով ներգրավված իրավասու անձ (երրորդ անձ) Երևան քաղաքի Նորք Մարաշ վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմնի` երեխայի խնամքն ու դաստիարակությունը հայցվորին հանձնելու և ալիմենտի բռնագանձման պահանջների մասին դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2019 թվականի հուլիսի 24-ին, ժամը 09:30-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում (հասցե ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162 ա):
Դուք նշված օրը և ժամին Ձեր անձը հաստատող փոստաթղթով և դրա պատճենով հրավիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայր` որպես պատասխանող։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենքսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե`ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Ըստ հրավերի չներկայանալու հետևանքները.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա, իսկ 2-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ, իսկ 3-րդ մասի համաձայն`դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:


ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ` Է.ՓԱՆՈՍՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Մովսես Խորենացու փողոց 162ա

Հեռ..` +374 10 573444

Էլ. փոստ`