Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/0924/05/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

26.06.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված 6-րդ մաս

Գործ հա. ՎԴ/0924/05/19
Հայցվոր` «ԴԸ ՍԵՅ ՖԱՐՄԱ ԴՐԱԳ ՍԹՈՐ» ՍՊ ընկերությանը
/Հասցե`ք. Երևան, Արղության 38, բն. 3/

Որպես հայցվոր կողմ, 2019 թվականի սեպտեմբերի 10-ին, ժամը 16:00-ին, հրավիրվում եք Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան դատական նիստի` դատավոր Հ.Զարգարյանի վարույթում գտնվող թիվ ՎԴ/0924/05/19 քաղաքացիական գործով ըստ հայցի` «ԴԸ ՍԵՅ ՖԱՐՄԱ ԴՐԱԳ ՍԹՈՐ» ՍՊ ընկերության ընդդեմ ՀՀ գյուղատնտեսության նախարարության` ՀՀ գյուղատնտեսության նախարարության «ՀՀ ԳՆԷԱՃԱՊՁԲ-18/47» ծածկագրով էլեկտրոնային աճուրդի գնահատող հանձնաժողովի «ՀՀ ԳՆԷԱՃԱՊՁԲ-18/47» ծածկագրով էլեկտրոնային աճուրդի հրավերի տեքստը հաստատելու մասին 2018 թ. դեկտեմբերի 28-ի թիվ 1 որոշումը վերացնելու /անվավեր ճանաչելու/պահանջի մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի պահանջներից ելնելով` Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` այն է.
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ, Դուք տեղեկացվում եք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ուղարկվող փաստաթղթերը կարող են ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան նստավայրեր, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի գրասենյակի հասցեն է` ք. Երևան, Նազարբեկյան 40 թաղամաս:
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրում եմ ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:




Դատավորի օգնական Լ.Կարապետյան


Հասցե` ք.Երևան,Նազարբեկյան 40 թաղ.

Հեռ..` +374 10 33 95 96

Էլ. փոստ`