Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԼԴ2/1290/02/20 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման վերաբերյալ դատական ծանուցագիր

07.08.2020

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ստեփանավանի նստավայր
ՀՀ քաղաքացաիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ԼԴ2/1290/02/20 N Ե __________/20
07 օգոստոսի 2020 թ.

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Պատասխանող՝ Գայանե Ռուբենի Վարոսյանին
/ՀՀ ԼՄ Հաղպատ բնակավայր, 11 փող., տուն 19/

ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 14.07.2020 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել ,,Բարձրավոլտ էլեկտրացանցեր,, ՓԲԸ-ի հայցն ընդդեմ Ռուբեն Վահագնի Վարոսյանի, Անահիտ Մանուկի Երզնկյանի, Վահրամ Ռուբենի Վարոսյանի, Ռուզաննա Ռուբենի Վարոսյանի, Շուշան Ռուբենի Վարոսյանի և Գայանե Ռուբենի Վարոսյանի` երրորդ անձ՝ ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության Լոռու մարզային բաժին` 06-060-0215-0004 ծածկագրով հողամասն արգելանքից հանելու պահանջի մասին:
Գայանե Ռուբենի Վարոսյանին հասցեագրված փոստային ծրարը վերադարձվել է դատարան:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի՝ այն դեպքերում, երբ, սույն օրենսգրքի համաձայն, դատավարական ժամկետի հաշվարկն սկսվում է դատավարական փաստաթուղթն ստանալու օրվանից, և դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ դատավարական փաստաթուղթը, կամ դատարանին հայտնի հասցեով ուղարկված դատավարական փաստաթուղթը վերադարձվել է, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել այն ստանալու մասին անդորրագիրը, կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելու հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է հրապարակային ծանուցում, որ նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով: Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
Ի կատարումն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների կատարման՝ տեղեկացվում է, որ ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 14.07.2020 թվականի ,,Հայցադիմումը վարույթ ընդունելու վերաբերյալ,, որոշումը, հայցադիմումը և կից փաստաթղթերը, դատավարական իրավունքների և պարտականությունների, դրանց չկատարման դատավարական հետևանքների վերաբերյալ ծանուցումը դատավարության մասնակցի կողմից ծանոթանալու նպատակով դեպոնացված են ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ստեփանավանի նստավայորւմ:

Հասցե` ՀՀ ԼՄ ք. Ստեփանավան, Սուրբ Վարդանի 53

Հեռ..` +374 (0256)2-31-66

Էլ. փոստ`