Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/0022/05/20 վարչական գործով դատական ծանուցագիր

12.08.2020

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Երրորդ անձ՝ Էլյա Մահտեսյան

Դուք հրավիրվում եք ՀՀ վարչական դատարան որպես երրորդ անձ թիվ ՎԴ/0022/05/20 վարչական գործով ըստ հայցի` Մարինա Գեորգիի Սարկիսովայի ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արմավիրի մարզային բաժնի, երրորդ անձինք` Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի, Էլյա Մահտեսյանի` 04.06.2019 թվականի արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին որոշումն անվավեր ճանաչելու, որպես հետևանքների վերացման ածանցյալ պահանջ` 12.12.2019 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և դրա հիմքով 10.01.2020 թվականին կատարված իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին:
Վերոհիշյալ գործով դատաքննությունը նշանակված է 16.11.2020թ., ժամը 12.00-ին:
Խնդրվում է ներկայանալ 16.11.2020թ., ժամը 12.00-ին նշանակված դատաքննությանը (հասցե՝ ք. Երևան, Գ. Նժդեհի փող. 23, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ թիվ 24):

/Ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:/

Պարզաբանվում է, որ՝
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի համաձայն՝ հայցվորը, պատասխանողը կամ երրորդ անձն իրավունք ունեն վարչական դատարանին միջնորդելու գործն իրենց բացակայությամբ և ներկայացված նյութերի հիման վրա քննելու մասին:
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար

• ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի համաձայն` պատասխանողը պարտավոր է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, վարչական դատարան ուղարկել հայցադիմումի պատասխանը, որը պետք է բովանդակի`
• նշում այն մասին, որ պատասխանը ներկայացվում է վարչական դատարան.
• հայցվորի անունը, ազգանունը /անվանումը/.
• պատասխանողի անունը, ազգանունը /անվանումը/, բնակության /գտնվելու/ վայրը, ծանուցման հասցեն /եթե այն տարբերվում է բնակության վայրից/, նրա ներկայացուցչի անունը, ազգանունը, հասցեն, եթե հայցը ներկայացվել է ընդդեմ պաշտոնատար անձի` նաև պաշտոնը.
• պատասխանի էությունը /հակիրճ նկարագրությունը/.
• հայցում ներկայացված յուրաքանչյուր պահանջն ընդունելու կամ դրա դեմ ամբողջությամբ կամ մասնակիորեն առարկելու մասին պատասխանողի դիրքորոշումը։
Առարկելու դեպքում պատասխանողն իր դիրքորոշման մեջ պետք է անդրադարձ կատարի հետևյալ հարցերին.
• հայցի հիմքում ընկած այն փաստերը, որոնք նա չի ընդունում.
• նշում այն մասին, թե արդյոք հայցվորի ներկայացրած փաստերը էական նշանակություն ունեն գործի լուծման համար.
• այն փաստերը, որոնք ընկած են առարկությունների հիմքում.
• պատասխանին կցվող ապացույցների ցանկը։
Պատասխանում կարող են ներառվել`
• այլ տեղեկություններ, որոնք նշանակություն ունեն գործի քննության և լուծման համար, ինչպես նաև պատասխանողի միջնորդությունները.
• պատասխանողի ֆաքսի, հեռախոսի համարը, էլեկտրոնային հասցեն։
Պատասխանի հետ պատասխանողը ներկայացնում է նաև`
• միջնորդություն` վկա կամ փորձագետ հրավիրելու, փորձաքննություն նշանակելու մասին.
• իր տիրապետման ներքո առկա գրավոր կամ իրեղեն ապացույցները.
• լիազորագիր կամ այլ փաստաթուղթ, որը հավաստում է պատասխանողի ներկայացուցչի լիազորությունը /եթե դատավարության մասնակիցը հանդես է գալիս ներկայացուցչի միջոցով/.
• հայցադիմումի պատասխանը և կից փաստաթղթերը հայցվորին և երրորդ անձանց ուղարկելը հավաստող ապացույցները։
Պատասխանը ստորագրում է պատասխանողը կամ նրա ներկայացուցիչը։
Պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես պատասխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում։
Հակընդդեմ հայց ներկայացնելը անձին չի ազատում հայցադիմումի պատասխան ներկայացնելու պարտականությունից։



ԴԱՏԱՎՈՐ Ս. ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +37410 447121 /237/

Էլ. փոստ`