Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/22433/02/20 քաղաքացիական գործով պատասխանող՝ Արսեն Սիմոնի Սիմոնյանին ուղղված դատական ծանուցագիր

09.10.2020

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիր նստավայր
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5 և 6 կետ

ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 183 հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ եթե հայցվորը դատական նիստից դուրս ներկայացնում է պահանջներից հրաժարվելու մասին գրավոր միջնորդություն, ապա առաջին ատյանի դատարանը միջնորդությունն ստանալու պահից տասնօրյա ժամկետում հրավիրում է դատական նիստ` պահանջներից հրաժարվելու մասին միջնորդությունը և դատական ծախսերի բաշխման հարցերը քննելու նպատակով: Եթե հայցվորը նիստի ժամանակ պնդում է պահանջներից հրաժարվելու իր միջնորդությունը կամ պատշաճ տեղեկացված լինելու պայմաններում չի ներկայանում դատական նիստին, ապա առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում գործի վարույթը կարճելու մասին:
Հայցվոր կողմից՝ 24.09․2019թ․ դատարն է մուտքագրել՝ հայցից հրաժարվելու վերաբերյալ միջնորդություն։
Հրավիրվում եք, ըստ հայցի` <<ՎՏԲ-Հայաստան Բանկ>> ՓԲԸ-ն ընդդեմ Արսեն Սիմոնի Սիմոնյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, քաղաքացիական գործով դատական նիստի՝ պահանջներից հրաժարվելու մասին միջնորդությունը և դատական ծախսերի բաշխման հարցերը քննելու նպատակով, որպես պատասխանող կողմ, 2021 թվականի մարտի 02-ին, ժամը 110:50-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` Արաբկիր նստավայր՝
Դատարանի հասցեն` ՀՀ, ք. Երևան, Հր.Ներսիսյան 10, 1-ին հարկ, դահլիճ 1:

/ Դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, լիազորված անձի մասնակցության դեպքում՝ լիազորագրով և անձը հաստատող փաստաթղթով/:

Հասցե` ՀՀ,ք.Երևան, Հր.Ներսիսյան 10

Հեռ..` +374-10-278-100

Էլ. փոստ`