Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ/0550/05/20 վարչական գործով ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ Երրորդ անձ ՀայդուկՔեշիշյանին /ք.Երևան, Նորքի այգիներ 251 շենք, 1 բնակարան/

12.10.2020

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 63

Դուք կանչվում եք Հայաստանի Հանրապետության վարչական դատարան որպես երրորդ անձ վարչական գործով ըստ հայցի Ավետիս Ավագյանի, Իզաբելլա Սարգսյանի, Արմեն Ավանեսյանի, Իվեթթե Ավանեսյանի և Լարիսա Տատուրյանի ընդդեմ Երևան համայնքի, երրորդ անձինք ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, Հաիդուկ Քեշիշյանի՝ Երևանի քաղաքապետի 06.10.2015 թվականի թիվ 3134-Ա որոշումը, որպես հետևանք՝ Երևանի քաղաքապետի 06.10.2015 թվականի թիվ 3134-Ա որոշման հիման վրա ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում Հաիդուկ Քեշիշյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Նշված գործով նախնական դատական նիստը տեղի կունենա 2020թ. հոկտեմբերի 21-ին, ժամը՝ 15:00-ին ՀՀ վարչական դատարանի շենքում /հասցեն՝ ք.Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 20/: /Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթով/:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստ կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:




ԴԱՏԱՎՈՐ ԱՆԻՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ Ս.ՖԱՐՄԱՆՅԱՆ

Հասցե` ք.Երևան,Գ.Նժդեհի 23

Հեռ..` +37410 44-71-21 /217/

Էլ. փոստ`