Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՎԴ/6807/05/20 վարչական գործով ծանուցագիր

19.10.2020

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
հասցե՝ 0026, ք.Երևան, Գ.Նժդեհի 23
հեռ. +37410-447-121/218/
ԴԴ-9-
25.09.2020թ. Պատասխանող Հասմիկ Արթուրի Սեդրակյանին /ք.Երևան, Էրեբունի Նոր Արեշ 5-րդ փողոց, տուն 25/
Ուղարկվում է Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի թիվ ՎԴ/6807/05/20 վարչական գործով 25.09.2020 թվականի <<Հայցադիմումը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ հրավիրելու մասին>> որոշումը:
Վերոհիշյալ գործով նախնական դատական նիստը տեղի կունենա 2021 թվականի ապրիլի 22-ին, ժամը 14:30-ին:
Խնդրվում է ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթով:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի համաձայն` պատասխանողը պարտավոր է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, վարչական դատարան ուղարկել հայցադիմումի պատասխանը, որը պետք է պարունակի`
1/ նշում այն մասին, որ պատասխանը ներկայացվում է վարչական դատարան.
2/ հայցվորի անունը, ազգանունը /անվանումը/.
3/ պատասխանողի անունը, ազգանունը /անվանումը/, բնակության /գտնվելու/ վայրը, ծանուցման հասցեն /եթե այն տարբերվում է բնակության վայրից/, նրա ներկայացուցչի անունը, ազգանունը, հասցեն, եթե հայցը ներկայացվել է ընդդեմ պաշտոնատար անձի՝ նաև պաշտոնը.
4/ պատասխանի էությունը /հակիրճ նկարագրությունը/.
5/ հայցում ներկայացված յուրաքանչյուր պահանջն ընդունելու կամ դրա դեմ ամբողջությամբ կամ մասնակիորեն առարկելու մասին պատասխանողի դիրքորոշումը։
4. Առարկելու դեպքում պատասխանողն իր դիրքորոշման մեջ պետք է անդրադարձ կատարի հետևյալ հարցերին՝
1/ հայցի հիմքում ընկած այն փաստերը, որոնք նա չի ընդունում.
2/ նշում այն մասին, թե արդյոք հայցվորի ներկայացրած փաստերը էական նշանակություն ունեն գործի լուծման համար.
3/ այն փաստերը, որոնք ընկած են առարկությունների հիմքում.
4/ պատասխանին կցվող ապացույցների ցանկը։
5. Պատասխանում կարող են ներառվել`
1/ այլ տեղեկություններ, որոնք նշանակություն ունեն գործի քննության և լուծման համար, ինչպես նաև պատասխանողի միջնորդությունները.
2/ պատասխանողի ֆաքսի, հեռախոսի համարը, էլեկտրոնային հասցեն։
6. Պատասխանի հետ պատասխանողը ներկայացնում է նաև`
1/ միջնորդություն` վկա կամ փորձագետ հրավիրելու, փորձաքննություն նշանակելու մասին.
2/ իր տիրապետման ներքո առկա գրավոր կամ իրեղեն ապացույցները.
3/ լիազորագիր կամ այլ փաստաթուղթ, որը հավաստում է պատասխանողի ներկայացուցչի լիազորությունը /եթե դատավարության մասնակիցը հանդես է գալիս ներկայացուցչի միջոցով/.
4/ հայցադիմումի պատասխանը և կից փաստաթղթերը հայցվորին և երրորդ անձանց ուղարկելը հավաստող ապացույցները։
7. Պատասխանը ստորագրում է պատասխանողը կամ նրա ներկայացուցիչը։
8. Պատասխան չներկայացնելը վարչական դատարանը կարող է գնահատել որպես պատասխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում։


ԴԱՏԱՎՈՐ ԷԴՎԱՐԴ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ ՆԱՐԻՆԵ ԱԲԳԱՐՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +37410-447-121/218/

Էլ. փոստ`