Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/0989/17/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

19.10.2020

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդված 3-րդ մաս, 95-րդ հոդվախ 6-րդ մաս

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք.Երևան, Հր. Ներսիսյան 10, հեռ.` (010)-20-97-01 court.am
Գործ ԵԴ/0989/17/20
<<19>> հոկտեմբերի 2020թ.
Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն Ո Ւ Ց Ա Գ Ի Ր
Պահանջատեր՝ <<Գլոբալ Կրեդիտ>> ՈՒՎԿ ՓԲ ընկերությանը
/ք.Երևան, Ա. Սերոբի 3Ա շ., թիվ 29 տարածք/

Պարտապան՝ Գագիկ Գուրգենի Գրիգորյանին
/Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Զվարթնոց, 10-17/
Տեղեկացվում է, որ ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև` Դատարան) վարույթում գտնվող թիվ ԵԴ/0989/17/20 գործով ըստ դիմումի <<Գլոբալ Կրեդիտ>> ՈւՎԿ ՓԲ ընկերության` <<Օպտիմուս Լեքս>> ՍՊ ընկերության մշտապես գործող արբիտրաժային դատարանի 29.11.2019 թվականի թիվ 04-494/10/19 վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու մասին, ՀԿԱ ծառայության Արմավիրի մարզային բաժնի Էջմիածնի տարածաշրջանի բաժանմունքի ավագ հարկադիր կատարող Գ.Ղարիբյանի կողմից դիմում է ստացվել Դատարան կատարողական թերթի վերաբերյալ պարզաբանում ստանալու մասին:
<<Դատական ակտերի հարկադիր կատարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի համաձայն՝ կատարողական թերթում նշված պահանջները պարզ չլինելու դեպքում հարկադիր կատարողն իրավունք ունի դիմել կատարողական թերթ տված դատարան` այն պարզաբանելու համար: Կատարողական թերթի վերաբերյալ պարզաբանում ստանալու մասին դիմումը դատարան է ներկայացվում էլեկտրոնային եղանակով:
Կատարողական թերթ տված դատարանը հարկադիր կատարողի դիմումը քննում է այն ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում: Հարկադիր կատարողը, պահանջատերը և պարտապանը պատշաճ ձևով տեղեկացվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ դիմումի քննության համար: (...)
Դիմումի քննարկման նպատակով դատական նիստը հրավիրվել է 27.10.2020թ., ժամը 12:15-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (Արաբկիր նստավայր` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10, թիվ 4 դահլիճ):
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և/կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին, ով պետք է ներկայանա անձը հաստատող փաստաթղթով:
Միաժամակ, ուղարկվում է ՀԿԱ ծառայության Արմավիրի մարզային բաժնի Էջմիածնի տարածաշրջանի բաժանմունքի ավագ հարկադիր կատարող Գ.Ղարիբյանի՝ կատարողական թերթի վերաբերյալ պարզաբանում ստանալու մասին դիմումի պատճենը:
Առդիր՝ <<1>> թերթ:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Տ.ՊԱՊՈՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Հր.Ներսիսյան 10

Հեռ..` (010) 20-97-01

Էլ. փոստ`