Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԹԻՎ ԱՎԴ/3675/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

30.11.2020

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

ԹԻՎ ԱՎԴ/3675/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
պատասխանող՝ Գևորգ Գեղամի Հովհաննիսյանին
Հասցեն՝ ՀՀ Արարատի մարզ, գ. Այգեպատ, Հակոբյան փ.,36

ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ս.Մատինյան) 16.12.2019թ.-ի որոշմամբ վարույթ է ընդունվել ՙԱկբա_Կրեդիտ Ագրիկոլ Բանկ՚ ՓԲ ընկերության ընդդեմ Սեդա, Խաչիկ, Արթուր, Գրիգոր Խանդիլյանների, Գևորգ Հովհաննիսյանի, Ստեփան Պետրոսյանի` գումարի բռնագանձման, բռնագանձումը գրավադրված գույքի վրա տարաշելու պահանջների մասին:
Հայտնվում է, որ ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակվել է 2021 թվականի ապրիլի 29-ին, ժամը 10:20-ին, դատարանի Արտաշատ քաղաքի նստավայրում (ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Շահումյան 19, թիվ 2 դատական նիստերի դահլիճ):
Դատարանի կողմից դատավարական փաստաթղթերն ուղարկվել են Ձեզ՝ ՀՀ Արարատի մարզ, գ. Այգեպատ, Հակոբյան փ., 36 տ. հասցեով ուղարկված ծանուցումը հետ է վերադարձվել դատարան` ՙ այլ ՚ նշումով:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով՝ տեղեկացվում եք, որ ՙՀայցադիմումը վարույթ ընդունելու մասին՚ որոշումը և կից փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դրանց ծանոթանալու նպատակով (հասցե՝ ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Շահումյան 19):
Ի գիտություն.
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):



Նախագահող դատավոր՝ Սամվել Մատինյան
Դատավորի օգնական՝ Գոհարիկ Եղոյան

Հասցե` ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Շահումյան 19

Հեռ..` +37423522387

Էլ. փոստ`