Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/23693/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

19.12.2020

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Թիվ ԵԴ/23693/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

Հայցվոր՝ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ին
ք. Երևան, Արամի 82-84
Հայցվորի ներկայացուցիչ՝ Անի Մելքոնյանին
ք. Երևան, Արամի 82-84
Պատասխանող՝ «Մեդիտրինա Ֆուդս» ՓԲԸ-ին
ք. Երևան, Դեմիրճյան փող. 12-14, 5
Պատասխանող՝ Զոհրաբ Մինասյանին
Շիրակի մարզ, գյումրի, Տիգրանյան փող. 57
Պատասխանող՝ Դայնամիկ Դիվելոփմենթ Գրուպ Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ին
ք. Երևան, Շինարարների փող. 16, 6

ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Գ.Թորոսյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ի ընդդեմ «Մեդիտրինա ֆուդս» ՓԲԸ-ի, Զոհրաբ Մինասյանի, «Դայնամիկ Դիվելոփմենթ Գրուպ Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Դատարանի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ և օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկվել է Ձեզ:
Տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում (ՀՀ, ք. Երևան, Նազարբեկյան 40):
Պարզաբանում եմ, որ կարող եք դիմում ներկայացնել և ստանալ անհրաժեշտ դատավարական փաստաթղթերը, այդ թվում՝ հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը, հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, ծանուցումը (դիմումը և այլ փաստաթղթերը ներկայացվում են դատարանի գրասենյակ՝ ք. Երևան, Նազարբեկյան 40 հասցեով):
Դուք տեղեկացվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2021 թվականի մայիսի 4-ին, ժամը 16:00-ին/ ք. Երևան, Նազարբեկյան թաղ. 40,Դատարանում, 3-րդ հարկ, դատական նիստերի թիվ 5-րդ դահլիճ, հեռ. 33-95-96, և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով կանչվում եք դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով մասնակցելու` որպես դատավարության կողմ։
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար։
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրվում է ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված դատական նիստին:

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Նազարբեկյան 40

Հեռ..` +347 010 33 95 96 / 114

Էլ. փոստ`