Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/1461/05/20 վարչական գործով դատական ծանուցագիր

23.12.2020

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Հայցվոր` Ռանա Բահոջբհաբիբի
ք. Երևան, Մայիսյան 22

Սույնով տեղեկացնում ենք, որ Դուք հրավիրվում եք ՀՀ վարչական դատարան որպես հայցվոր թիվ ՎԴ/1461/05/20 վարչական գործով ըստ հայցի` Ռանա Բահոջբհաբիբիի ընդդեմ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության՝ բարենպաստ վարչական ակտ` հայցվորին Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչելու և ապաստան տրամադրելու մասին ընդունելուն պարտավորեցնելու` վերացնելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության 29.12.2019 թվականի «Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ռանա Բահոջբհաբիբիին Հայաստանի Հանրապետությունում փախստական չճանաչելու և ապաստանի տրամադրումը մերժելու մասին» թիվ Մ-31/19-Ա որոշումը, պահանջի մասին:

Վերոհիշյալ գործով դատաքննությունը նշանակված է 04.03.2021թ., ժամը 10:15-ին:
Խնդրվում է ներկայանալ 04.03.2021թ., ժամը 10:15-ին նշանակված դատաքննությանը (հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի փող. 23, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ թիվ 24):
/Ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:/
Պարզաբանվում է, որ՝
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի համաձայն՝ հայցվորը, պատասխանողը կամ երրորդ անձն իրավունք ունեն վարչական դատարանին միջնորդելու գործն իրենց բացակայությամբ և ներկայացված նյութերի հիման վրա քննելու մասին:
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Փ. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +37410 447121 /237/

Էլ. փոստ`