Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/29315/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

28.12.2020

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Թիվ ԵԴ/29315/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
Դատարանի անվանումը. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
Դատարան հրավիրվող կամ կանչվող անձի անունը /անվանումը/. Վարդան Վարդանի Զաքարյան
Նշում այն գործի և դատավարության փուլի մասին, որի վերաբերյալ անձը ծանուցվում է. ըստ հայցի <<ՄՈԳՈ>> ՈՒՎԿ ՍՊ ընկերության ընդդեմ Վարդան Վարդանի Զաքարյանի` գումարի բռնագանձման, բռնագանձումը գրավադրված գույքի վրա տարածելու, իսկ անհնարինության դեպքում պատախանողին պատկանող այլ գույքի և դրամական միջոցների վրա տարածելու պահանջների մասին թիվ ԵԴ/29315/02/19 քաղաքացիական գործով` դատական նիստ
Նշում` ներկայանալու ժամանակի և վայրի մասին. 2021թ. փետրվարի 17-ին, ժամը 14:00-ին /հասցե` ք. Երևան, Մովսես Խորենացի 162ա, թիվ 4 դատական նիստերի դահլիճ/
Նշում` հասցեատիրոջ դատավարական կարգավիճակի մասին. պատասխանող
Ծանուցվող անձի հասցե՝ ք. Երևան, Նորագավիթ 5 փողոց, 5 տուն
Գործը քննող դատարանի էլեկտրոնային հասցեն. e-mail։ erebuni-dataran@mail.am
Նշում`դատարան չներկայանալու կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելու հետևանքների մասին.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` /.../ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Սույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո 15-րդ օրն անձը համարվում է ծանուցված:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:

Դատավոր՝ Գ. Խաչատրյան
Գործ թիվ ԵԴ/29315/02/19


ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏՆ ԱՎԱՐՏԵԼՈՒ ԵՎ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«17» դեկտեմբերի 2020թ. ք. Երևան
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ. ԽԱՉԱՏՐՅԱՆՍ, քարտուղարությամբ Լ. Մխոյանի՝ նախնական դատական նիստում քննելով ըստ հայցի <<ՄՈԳՈ>> ՈՒՎԿ ՍՊ ընկերության ընդդեմ Վարդան Վարդանի Զաքարյանի` գումարի բռնագանձման, բռնագանձումը գրավադրված գույքի վրա տարածելու, իսկ անհնարինության դեպքում պատախանողին պատկանող այլ գույքի և դրամական միջոցների վրա տարածելու պահանջների մասին.

Պ Ա Ր Զ Ե Ց
09.09.2019 թվականին <<ՄՈԳՈ>> ՈՒՎԿ ՍՊ ընկերության ներկայացուցիչ Հակոբ Սաֆարյանը հայցադիմում է նեկայացրել դատարան ընդդեմ Վարդան Վարդանի Զաքարյանի` գումարի բռնագանձման, բռնագանձումը գրավադրված գույքի վրա տարածելու, իսկ անհնարինության դեպքում պատախանողին պատկանող այլ գույքի և դրամական միջոցների վրա տարածելու պահանջների մասին:
Միաժամանակ միջնորդել է կիրառել հայցի ապահովում:
Հայցադիմումը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ. Խաչատրյանին է հանձնվել` 10.09.2019 թվականին:
19.09.2019 թվականի Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
03.06.2020 թվականի Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ նշանակվել է նախնական դատական նիստ:
09.07.2020 թվականին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ հայցի առարկայի փոփոխությունը թույլատրելու մասին միջնորդությունը բավարարվել է:
09.11.2020 թվականին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին:
Գործին մասնակցող անձինք պատշաճ ձևով տեղեկացվել են նախնական դատական նիստի ժամանակի և վայրի մասին, սակայն դատական նիստին չեն ներկայացել:
Դատարանը գտնում է, որ քաղաքացիական գործով նախնական դատական նիստը պետք է ավարտել և գործը նշանակել դատաքննության հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, համարելով գործը դատաքննության նախապատրաստված, նախնական դատական նիստում որոշում է կայացնում նախնական դատական նիստն ավարտելու և գործը դատաքննության նշանակելու մասին, որում նշվում են դատական նիստի ժամանակն ու վայրը, իսկ 2-րդ մասի համաձայն՝ դատարանն իրավունք ունի գործին մասնակցող անձանց համաձայնությամբ նախնական դատական նիստից անմիջապես անցնելու դատաքննության, եթե գործին մասնակցող բոլոր անձինք կամ նրանց ներկայացուցիչները ներկա են նախնական դատական նիստին, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված հեռակա դատաքննություն կիրառելու դեպքերի, իսկ 3-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստն ավարտելու և դատաքննություն նշանակելու մասին որոշումը դատարանը երեք օրվա ընթացքում ուղարկում է նախնական դատական նիստին չներկայացած գործին մասնակցող անձանց:

17.12.2020 թվականի նախնական դատական նիստի ընթացքում դատարանը՝ պարզելով, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածով սահմանված կարգով իրականացվել են նախնական դատական նիստում լուծման ենթակա հարցերը, և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի պահանջներով՝ համարելով գործը դատաքննության նախապատրաստված և որոշելով ապացույցների հետազոտման հաջորդականությունը, նախնական դատական նիստում որոշել է նախնական դատական նիստն ավարտել և գործը դատաքննության նշանակել 17.02.2021 թվականին, ժամը 14:00-ին՝ դատաքննություն նշանակելու մասին կայացրած որոշումը երեք օրվա ընթացքում ուղարկել նախնական դատական նիստին չներկայացած գործին մասնակցող անձանց:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ, 199-րդ, 200-րդ և 361-րդ հոդվածներով` դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց
1. <<ՄՈԳՈ>> ՈՒՎԿ ՍՊ ընկերության ընդդեմ Վարդան Վարդանի Զաքարյանի` գումարի բռնագանձման, բռնագանձումը գրավադրված գույքի վրա տարածելու, իսկ անհնարինության դեպքում պատախանողին պատկանող այլ գույքի և դրամական միջոցների վրա տարածելու պահանջների մասին թիվ ԵԴ/29315/02/19 քաղաքացիական գործով նախնական դատական նիստն ավարտել և գործը դատաքննության նշանակել 2021 թվականի փետրվարի 17-ին, ժամը 14:00-ին, դատարանում /ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունիի նստավայրում/:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ՝ Գ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Մ. Խորենացի 162 ա

Հեռ..` +374-010-57-66-04

Էլ. փոստ`