Թիվ ԵԴ/33343/02/20 քաղաքացիական գործով Դատական ծանուցագիր
29.12.2020
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Թիվ ԵԴ/33343/02/20 քաղաքացիական գործով
Դատական ծանուցագիր
Պատասխանող` <Աննա Գևորգյան> ԱՁ-ին
/ ք. Երևան, Նոր Արեշ 36 փող., տուն 14/2 /
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դիանա Հովհաննիսյանի վարույթում է գտնվում թիվ ԵԴ/33343/02/20 քաղաքացիական գործն ըստ հայցի Արամ Դրաստամատի Գյուլզադյանի ընդդեմ <Աննա Գևորգյան> ԱՁ-ի` հայցվորի պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները հերքելուն, ներողություն խնդրելուն պարտավորեցնելու և պատճառված վնասի հատուցման պահանջների մասին:
Սույնով տեղեկացվում եք, որ նշված գործով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում /Էրեբունի նստավայրում/՝ դրանց ծանոթանալու նպատակով:
Ծանոթություն: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
Հասցե` ք. Երևան, Մովսես Խորենացի 162ա
Հեռ..` + 374 57-67-84
Էլ. փոստ`