Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ4/0185/02/14 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին ծանուցում

30.12.2020

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99 հոդվածի 3-րդ մաս

հայցվոր` Անահիտ Արամայիսի Սադախյանի
ներկայացուցիչ՝ Վ․ Պետրոսյանին
հասցեն` ք․ Երևան, Հ․ Ներսիսյան 10/40

ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Աշխեն Արամայիսի Սադախյանի և Անահիտ Արամայիսի Սադախյանի ընդդեմ Անաստաս Սերգեյի Սիմոնյանի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Ալավերդու տարածքային ստորաբաժանման և «Թումանյան» նոտարական տարածքի նոտար Ա.Մաղաքյանի` ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, ժառանգության իրավունքի վկայականը և դրա հիման վրա պետական գրանցումը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարությանօրենսգրքի 99 հոդվածի 3-րդ մասի համապատասխան` հրապարակային ծանուցվում եք, որ նշված քաղաքացիական գործով հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, հայցադիմումը և կից փաստաթղթերը դեպոնացված է առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով:
Տեղեկացվում եք, որ նույն օրենսգրքի 99 հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):

ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ` Ի․ԱՍԱՏՐՅԱՆ

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6

Հեռ..` +374032224032

Էլ. փոստ`