ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
30.12.2020
ՀՀ ԿԱ ՊԵԿ-ին
(ք.Երևան, Մ.Խորենացի 3,7)
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.11.2020 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել պարտատեր ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը թիվ ԵԴ/0567/04/18 սնանկության գործով ՀՀ Սնանկության դատարանի «Արգելանքը վերացնելու միջնորդությունը բավարարելու մասին» 20.10.2020 թվականի որոշման դեմ, ըստ դիմումի ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի ընդդեմ ԱՁ Նառա Բաղդասարյանի՝ պարտապանին սնանկ ճանաչելու պահանջի մասին:
ՀՀ ԿԱ ՊԵԿ վերջին հայտնի գտնվելու վայրը ք.Երևան, Մ.Խորենացի 3,7 հասցեն է, սակայն փաստացի գտնվելու վայրն անհայտ է:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի՝ սույնով ծանուցվում եք, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը, դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-448-408 (350)):
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Լ.ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հասցե` ք. Երևան, Գ.Նժդեհի 23
Հեռ..` 010-44-84-08-/350/
Էլ. փոստ`