Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/23741/02/20 քաղաքացիական գործով Գերասիմ Հակոբի Հակոբյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

30.12.2020

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

ԴԴ 9.1

Գերասիմ Հակոբի Հակոբյանին
/ք․Երևան, Պռոշյան 1-ին նրբ․ փող․, 19/2 տուն/


ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի /նախագահությամբ դատավոր Ս. Սահակյան/ վարույթում է գտնվում թիվ ԵԴ/23741/02/20 քաղաքացիական գործը՝ ըստ հայցի Լուսինե Սմբատի Աբովյանի ընդդեմ «Ռոսգոսստրախ» ԱՓԲԸ-ի, երրորդ անձինք Գերասիմ Հակոբի Հակոբյանի, Միսաք Հակոբի Դեմիրալաքյանի, Գևորգ Հակոբի Մխաջրջյանի` ապահովագրական հատուցումը մերժելու մասին որոշում-ծանուցումն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին:
Տեղեկացնում եմ, որ Դուք` որպես երրորդ անձ, հրավիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան /նստավայրը` Քանաքեռ, հասցեն` ՀՀ, ք.Երևան, Թբիլիսյան խճ. 3/9, նիստերի դահլիճ թիվ 8/ թիվ ԵԴ/23741/02/20 քաղաքացիական գործով 08.02.2021թ.–ին, ժամը 14։40-ին նշանակված նախնական դատական նիստին մասնակցելու:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատարան անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ դատարանին տեղեկություններ հաղորդել և դատավարական փաստաթղթեր ուղարկել կարող եք նաև qanaqer-dataran@mail.ru էլեկտրոնային հասցեով:
Կից ուղարկվում է որոշումը` ապացուցման պարտականությունը բաշխելու վերաբերյալ:

Առդիր` որոշումը` 01 թերթ:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Վ. ԲԱՍՏԱՋՅԱՆ

Հասցե` ք. Երևան Թբիլիսյան խՃ. 3/9

Հեռ..` +374 10 201119

Էլ. փոստ`