Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/33383/02/20 քաղաքացիական գործով Խանում Վալերիի Ներսիսյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

30.12.2020

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/33383/02/20
ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

08-ը դեկտեմբերի 2020 թվական քաղաք Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Ս. Սահակյանի, քննության առնելով «Դալմա» համատիրության ընդդեմ Խանում Վալերիի Ներսիսյանի, Անդրանիկ Վոլոդյայի Ավետիսյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը,

ՊԱՐԶԵՑ

«Դալմա» համատիրությունը 25.11.2020թ. հայցադիմում է ներկայացրել ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Խանում Վալերիի Ներսիսյանի, Անդրանիկ Վոլոդյայի Ավետիսյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, որը հանձնվել է դատավորի աշխատակազմին 27.11.2020թ․։
Դատարանը գտնում է, որ հայցադիմումը ներկայացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության րենսգրքով նախատեսված պահանջների պահպանմամբ և նույն օրենսգրքի 126-րդ և 127-րդ հոդվածներով նախատեսված` հայցադիմումի ընդունումը մերժելու կամ հայցադիմումը վերադարձնելու հիմքեր չկան:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով դատարանը,

ՈՐՈՇԵՑ

«Դալմա» համատիրության հայցն ընդդեմ Խանում Վալերիի Ներսիսյանի, Անդրանիկ Վոլոդյայի Ավետիսյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, ընդունել վարույթ:

ԴԱՏԱՎՈՐ Ս. ՍԱՀԱԿՅԱՆ

Հասցե` ք. Երևան Թբիլիսյան խՃ. 3/9

Հեռ..` +374 10 201119

Էլ. փոստ`