ԹԻՎ ԵԴ/23728/02/20 քաղաքացիական գործով պատասխանող` Ռուզաննա Բաղդասարյանի վերաբերյալ դատական ծանուցագիր:
04.01.2021
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
ԴԴ 9.1 ԵԴ/23728/02/20
Ռուզաննա Բաղդասարյան
/ք.Երևան, Ազատության 2, բն. 6
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի /նախագահությամբ դատավոր Ա.Պետրոսյան/ վարույթում է գտնվում թիվ ԵԴ/23728/02/20 քաղաքացիական գործը ըստ հայցի` Գոհար Էլլարյանի ընդդեմ Սերգեյ Հարությունյանի, Ռուզաննա Բաղդասարյանի` վտարման պահանջի մասին: Տեղեկացնում եմ, որ Դուք` որպես պատասխանող, հրավիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան /նստավայրը` Աջափնյակ, հասցեն` ՀՀ, ք.Երևան, Նազարբեկյան թաղամաս 40 թիվ ԵԴ/23728/02/20 քաղաքացիական գործով 29.01.2021թ.–ին, ժամը 11:00-ին նշանակված նախնական դատական նիստին մասնակցելու:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատարան անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ դատարանին տեղեկություններ հաղորդել և դատավարական փաստաթղթեր ուղարկել կարող եք նաև ajapnyak-dataran@mail.ru էլեկտրոնային հասցեով:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ս.ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հասցե` ք. Երևան, Նազարբեկյան թաղամաս 40
Հեռ..` 093-01-09-28
Էլ. փոստ`