Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/24745/02/20 Քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

06.01.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս


Թիվ ԵԴ/24745/02/20 Քաղաքացիական գործով դատական ծանուցագիր


ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Հայցվոր Վահան Վոլոդյայի Սողոմոնյանին
(ՌԴ Կրասնոդարի երկրամաս քաղաք Սոչի գյուղ Ռազբիտի Կոտյոլ Զվյոզդնայա փոփոց 2)


Հայցվոր Կարեն Վոլոդյայի Սեղոմոնյանին
(ՀՀ քաղաք Երևան Շահվերդյան փողոց Շարուրի 25 շենք 30 բնակարան )

Ըստ Կարեն Վոլոդյայի Սողոմոնյանի և Վահան Վոլոդյայի Սողոմոնյանի ընդդեմ Ռուզան Հարութիկի Հովհաննիսյանի՝ «Ժառանգությունը փաստացի ընդունած ժառանգներ ճանաչելու և ժառանգական զանգվածի բաժնեմասը բնեղենով առանձնացնելու» պահանջների մասին քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2021 թվականի ապրիլի 01-ին, ժամը 14:00-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում (հասցե ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162 ա):
Դուք նշված օրը և ժամին Ձեր անձը հաստատող փաստաթղթով և դրա պատճենով հրվաիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայր` որպես հայցվոր:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենքսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե`ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Ըստ հրավերի չներկայանալու հետևանքները.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա, իսկ 2-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ, իսկ 3-րդ մասի համաձայն`դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ տեղեկացվում է, որ դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում՝ ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162ա հասցեում, որոնց կարող եք ծանոթանալ:

ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ` Ա.ԱՍԱՏՐՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Մովսես Խորենացու փողոց 162 ա

Հեռ..` +374 10 573444

Էլ. փոստ`