Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Արմավիրի մարզ Էջմիածին համայնքի ղեկավարի 24.12.2020թ-ի որոշում թիվ 1307՝ Ժորժիկ Հովսեփի Նավասարդյանից գույքահարկի և հողի հարկի ժամանակին չվճարված գումարները գանձելու պահանջի մասին

08.01.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդված

Էջմիածին համայնքի ղեկավարը քննության առնելով թիվ 288/20 վարչական գործը՝ գույքահարկի ժամանակին չվճարված գումարները գանձելու մասին, պարզեց որ, քաղաքացի Ժորժիկ Հովսեփի Նավասարդյանը /հասցե՝ քաղաք Էջմիածին, Պիոներական փող. , թիվ 39Ա տուն, ն/ք 007210776/, հանդիսանալով գույքահարկ և հողահարկ վճարող սուբյեկտ, <<Գույքահարկի մասին>> և <<Հողի հարկի մասին>> ՀՀ օրենքներով սահմանված կարգով չի կատարել գույքահարկ և հողի հարկ վճարելու պարտականությունները, ինչի կապակցությամբ Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային մուտքերի ապահովման բաժնի 30.10.2020թ. տեղեկանքների և նույն բաժնի 02.11.2020թ-ի զեկուցագրի հիման վրա, 2020 թվականի նոյեմբերի 02-ին <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով հարուցվել է վարչական վարույթ:
Ժորժիկ Հովսեփի Նավասարդյանին ուղարկվել է ծանուցում /հիմք 02․12.2020թ. թիվ 4259/ վարչական վարույթի հարուցման մասին: Վերջինիս առաջարկվել է ծանուցումը ստանալուց հետո 7-օրյա ժամկետում ներկայացնել դիմում (պնդում) վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ և կատարել համայնքի հանդեպ առաջացած հարկային պարտավորությունները:
Ղեկավարվելով <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի երկրորդ մասի <<ա>> ենթակետով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Ժորժիկ Հովսեփի Նավասարդյանին ծանուցումը և իրազեկումը ուղարկելուց հետո, վերջինս չի պնդել լսում անցկացնելու անհրաժեշտության մասին, վարչական վարույթի լսում չի անցկացվել:
Վարչարարության կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
Համաձայն ՀՀ ԿԱ ԱԳԿՊ կոմիտեի աշխատակազմի հողամասերի հաշվառման ու գնահատման տվյալների ամփոփ ցուցակից քաղվածքի՝ Էջմիածին քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 15 հասցեում գտնվող 0.0757 հա մակերեսով ոչ գյուղատնտեսական նշանակության հողատարածքը հանդիսանում է Ժորժիկ Հովսեփի Նավասարդյանի սեփականությունը և <<Հողի հարկի մասին>> ՀՀ օրենքով սահմանված կարգով վերջինիս կողմից չեն կատարվել հողի հարկ վճարելու պարտականությունները, որի հետևանքով առաջացել է 10 110 /տաս հազար հարյուր տաս/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 9 456/չորս հազար չորս հարյուր հիսունվեց/ ՀՀ դրամը 2019-2020թթ-ի. համար ապառքի գումար և 654 /վեց հարյուր հիսունչորս/ ՀՀ դրամը՝ 2019թ-ի. ապառքը ժամանակին չվճարելու համար հաշվարկված տույժերի գումարը։
Համաձայն ՀՀ Ոստիկանության <<Ճանապարհային ոստիկանություն ծառայություն>> Արմավիրի հաշվառման-քննական բաժանմունքի փոխադրամիջոցների հաշվառման տվյալների անփոփ ցուցակից քաղվածքի Ժորժիկ Հովսեփի Նավասարդյանը հանդիսանում է `
1) BMW-320I մակնիշի 03US070 պետհամարանիշի փոխադրամիջոցի սեփականատեր, որի համար գոյացել է գույքահարկի պարտավորություն՝ 224 481 /երկու հարյուր քսանչորս հազար չորս հարյուր ութսունմեկ/ ՀՀ դրամ, որից 154 700 /հարյուր հիսունչորս հազար յոթ հարյուր/ ՀՀ դրամ 2008-2020թթ-ի. ապառքի գումար և 69 781 /վաթսունինը հազար յոթ հարյուր ութսունմեկ/ ՀՀ դրամ 2008-2019թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժեր:
2) TOYOTA LC 150 4.0 GAS մակնիշի 30GG303 պետհամարանիշի փոխադրամիջոցի սեփականատեր, որի համար գոյացել է գույքահարկի պարտավորություն՝ 298 020 /երկու հարյուր իննսունութ հազար քսան/ ՀՀ դրամ, որից 273 000 /երկու հարյուր յոթանասուներեք հազար / ՀՀ դրամ 2019-2020թթ-ի. ապառքի գումար և 25 020 /քսանհինգ հազար քսան/ ՀՀ դրամ 2019թ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժեր:
3) VOLKSWAGEN TOUAREG 3.2 մակնիշի 35 GV 347 պետհամարանիշի փոխադրամիջոցի սեփականատեր, որի համար գոյացել է գույքահարկի պարտավորություն՝ 148 464 /հարյուր քառասունութ հազար չորս հարյուր վաթսունչորս/ ՀՀ դրամ, որից 136 000 /հարյուր երեսունվեց հազար/ ՀՀ դրամ 2019-2020թթ-ի. ապառքի գումար և 12 454 /տասներկու հազար չորս հարյուր հիսունչորս/ ՀՀ դրամ 2019թ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժեր:
Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:
<<Գույքահարկի մասին>> ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` սույն oրենքի իմաuտով գույքահարկով հարկվող oբյեկտ են համարվում շենքերը, շինությունները, փոխադրամիջոցները։
Համաձայն <<Գույքահարկի մասին>> ՀՀ օրենքի 13 հոդվածի 2-րդ կետի՝ ֆիզիկական անձինք գույքահարկի գումարը նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով համապատասխան բյուջե են վճարում, տվյալ դեպքում Էջմիածին քաղաքային համայնքի բյուջե, մինչև հաշվետու տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ։
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և համամասնությամբ գույքահարկի գումարը վճարվում է`
2) հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցի համար` գույքահարկ վճարող կազմակերպության գտնվելու (հաշվառման) վայրի համայնքի բյուջե: Փոխադրամիջոցի սեփականատեր համարվող ֆիզիկական անձը գույքահարկը վճարում է իր հաշվառման (գրանցման) վայրի համայնքի բյուջե: Նշված հաշվառման (գրանցման) բացակայության դեպքում գույքահարկի գումարը վճարում է իր հիմնական բնակության վայրի համայնքի բյուջե: Եթե ֆիզիկական անձի հիմնական բնակության վայրը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս է, ապա գույքահարկի գումարը վճարվում է փոխադրամիջոցի հիմնական գտնվելու վայրի համայնքի բյուջե:
<<Գույքահարկի մասին>> ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն նույն օրենքը խախտելու համար գույքահարկ վճարողները պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
Համաձայն <<Գույքահարկի մասին>> ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի` գույքահարկը սեփականության իրավունքով նույն օրենքի 3-րդ հոդվածում նշված անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող գույքի համար վերը նշված օրենքով սահմանված կարգով և չափով համապատասխան բյուջեներ վճարվող ուղղակի հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:
Նույն օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` գույքահարկ վճարողներ են համարվում նաև Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում ստեղծված կազմակերպությունները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձինք, որոնց Հայաստանի Հանրապետության տարածքում պատկանում է օրենքի 4-րդ հոդվածով սահմանված հարկվող օբյեկտ համարվող գույք։
Համաձայն <<Հողի հարկի մասին>> ՀՀ օրենքի 1-ին հոդվածի` հողի հարկ վճարողներ են հանդիսանում հողի սեփականատերերը, պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական օգտագործողները:
Համաձայն <<Հողի հարկի մասին>> ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի` Ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի համար հարկման օբյեկտ է հանդիսանում հողի կադաստրային գնահատման արժեքը:
Համաձայն <<Հողի հարկի մասին>> ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի` հողի հարկի գումարը համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի համար վճարվում է հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե:
Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը:
Տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ oրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետով, ՀՀ Հարկային օրենսգրքի 3-րդ, 4-րդ, 397-րդ, 400-րդ և 401-րդ հոդվածներով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով, <<Գույքահարկի մասին>> ՀՀ օրենքի 2-4-րդ հոդվածներով, <<Հողի հարկի մասին>> ՀՀ օրենքի 1-2-րդ և 16-րդ հոդվածներով և <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> ենթակետով, 34-րդ, 53-րդ, 58-60-րդ և 89-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Քաղաքացի Ժորժիկ Հովսեփի Նավասարդյանից հօգուտ Էջմիածին համայնքի բյուջեի գանձել ընդհանուր` 681 075 /վեց հարյուր ութսունմեկ հազար յոթանասունհինգ/ ՀՀ դրամ, որպես փոխադրամիջոցների գույքահարկ և հողի հարկ:
2. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով` Էջմիածնի համայնքի ղեկավարին, դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարանին` երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին> ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով, այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am-ի կամ համայնքապետարանի տեղեկագրում հրապարակելու միջոցով:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` (0231)5-36-63 (650)

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`