Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԱՎԴ2/0178/02/13 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

12.01.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մաս


Թիվ ԱՎԴ2/0178/02/13 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր


Պատասխանող՝ Արեգ Հայրապետյանին
Ծանուցվող անձի հասցեն` ՀՀ, Արարատի մարզ, ք.Մասիս, 1 փող.,4 տուն


ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ս.Մատինյան) վարույթում է գտնվում թիվ ԱՎԴ2/0178/02/13 քաղաքացիական գործն ըստ հայցի Հերիքնազ Վարդանյանի ընդդեմ Արեգ Հայրապետյանի, Վահագն Հայրապետյանի, Ռուզաննա Վարդանյանի, Աստղիկ Հայրապետյանի, Մանյակ Հայրապետյանի, երրորդ անձինք՝ Մասիսի քաղաքապետ Ս.Հակոբյանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Արարատի տարածքային ստորաբաժանման` գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ վերադարձնելու, Մասիսի քաղաքապետի որոշումը, սեփականության իրավունքի պետական գրանցումը մասնակիորեն անվավեր ճանաչելու, սեփականության իրավունքը ճանաչելու և 200.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին և ըստ հայցի ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ Նելլի Խաչատրյանի ընդդեմ Արեգ Հայրապետյանի, Ռուզաննա Վարդանյանի, Վահագն Հայրապետյանի, երրորդ անձինք Մասիսի քաղաքապետ Ս.Հակոբյանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Արարատի տարածքային ստորաբաժանման, Հերիքնազ Վարդանյանի՝ ուրիշի ապօրինի տիրապետումից անշարժ գույքը հետ վերադարձնելու և մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելու պահանջի մասին:
Սույն քաղաքացիական գործով նախնական դատական նիստ նշանակված է 2021 թվականի մարտի 02-ին, ժամը 15:00-ին, ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Արտաշատ քաղաքի նստավայրում (հասցեն` ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Շահումյան 19, թիվ 2 դատական նիստերի դահլիճ):
Անհրաժեշտ է նշանակված օրը և ժամին ներկայանալ ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ անձը հաստատող փաստաթղթով:
Միաժամանակ տեղեկացվում է, որ դատական նիստին չներկայանալու դեպքում Դատարանն իրավունք ունի գործը քննել Ձեր բացակայությամբ՝ համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ մասի:



Նախագահող դատավոր՝ Սամվել Մատինյան
Դատավորի օգնական՝ Գոհարիկ Եղոյան

Հասցե` ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Շահումյան 19

Հեռ..` +37423522387

Էլ. փոստ`