Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/17817/02/20 քաղաքացիական գործով Իշխան Թադևոսյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

13.01.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս





ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ, ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, Հեռ. 20-11-19

ԴԴ9.1/Ե-


Իշխան Թադևոսյանին
/ՀՀ, քաղաք Երևան, Քոչար փողոց, շենք 27, բնակարան 30/


ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում թիվ ԵԴ/17817/02/20 քաղաքացիական գործն ըստ հայցի «Ալտերնատիվ Կրեատիվ Նեթվորք» ՍՊԸ-ի ընդդեմ «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ի՝ 21.05.2020թ․ թիվ CT05002874-3 ապահովագրական հատուցման վճարումը մերժելու մասին որոշում-ծանուցումը ոչ իրավաչափ ճանաչելու, ապահովագրական հատուցում վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե առաջին ատյանի դատարանը գտնում է, որ դատական ակտը կարող է անխուսափելիորեն ազդել որոշակի անձանց իրավունքների և պարտականությունների վրա, ապա ծանուցում է տվյալ անձանց` որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ ներգրավվելու նրանց իրավունքի և դրա իրականացման կարգի վերաբերյալ:
Տվյալ դեպքում դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործով կայացվելիք դատական ակտը կարող է անխուսափելիորեն ազդել Ձեր իրավունքների և պարտականությունների վրա, ուստի Դուք ծանուցվում եք վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ ներգրավվելու Ձեր իրավունքի և դրա իրականացման կարգի վերաբերյալ, այն է՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք կարող են գործի մեջ մտնել հայցվորի կամ պատասխանողի կողմում մինչև դատաքննության ավարտը, իսկ սույն օրենսգրքի 41-րդ և 42-րդ գլուխներով նախատեսված կարգով քննվող գործերով՝ մինչև եզրափակիչ դատական ակտի հրապարակումը, եթե գործով կայացվող վճիռը կարող է ազդել կողմերից մեկի հանդեպ նրանց ունեցած իրավունքների կամ պարտականությունների վրա կամ կարող է հանգեցնել նման իրավունքների և պարտականությունների ծագմանը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք կարող են ներգրավվել գործին իրենց միջնորդության հիման վրա:
Միաժամանակ տեղեկացվում եք, որ սույն քաղաքացիական գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է 2021թ. փետրվարի 03-ին, ժամը 14:00-ին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում /Քանաքեռ նստավայր, հասցե՝ Թբիլիսյան խճ. 3/9, դահլիճ 8/:
Առդիր՝ հայցադիմումը և դրան կից ներկայացված փաստաթղթերը «34» էջից։


ԴԱՏԱՎՈՐ Ս.ՍԱՀԱԿՅԱՆ

Հասցե` ք. Երևան Թբիլիսյան խՃ. 3/9

Հեռ..` +374 10 201119

Էլ. փոստ`