Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԳԴ1/1353/02/20 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում` դատավարական փաստաթղթերի դեպոնացման և դատական նիստ նշանակելու մասին

14.01.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Քաղաքացիական գործով պատասխանող
Արտյոմ Բորիսի Շելունցին
Հասցե՝ ՌԴ, Վորոնեժի շրջան, ք.Լիսկի, Չեխովի 17 Ա


ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի <<ԷՖԱՐՎԻ ՄԱՍՐԻԿ>> ՓԲԸ-ի ընդդեմ Մարուսյա Արշակի Դիվանյանի, Կամավոր Ռաֆիկի Դիվանյանի, Անահիտ Բորիսի Շելունցի, Արմեն Բորիսի Շելունցի և Արտյոմ Բորիսի Շելունցի՝ 05-019-0116-0013 կադաստրային ծածկագրով հողամասից 137.78 քմ մակերեսով տարածքի օտարման և էլեկտրահաղորդման գծի անցկացման ու շահագործման համար 17064,36 քմ մակերեսով միջանցքի նկատմամբ հարկադիր սերվիտուտի սահմանման պահանջների մասին:

Դուք ծանուցվում եք, որ քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակվել է 18.02.2021 թվականին, ժամը 10։00-ին՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ք.Մարտունու նստավայրում (հասցե` ք.Մարտունի, Շահումյան փողոց 9)) և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը նաև՝ լիազորագրով) հրավիրվում եք Դատարան քաղաքացիական գործով` որպես պատասխանող:

Ի գիտություն

Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի պահանջներից ելնելով՝ Դուք տեղեկացվում եք դատարան չներկայանալու կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելու հետևանքների մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 146-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` այն է.
Դատական նիստին դատավարության մասնակիցներից որևէ մեկի չներկայանալու դեպքում դատարանը, լսելով գործին մասնակցող անձանց կարծիքը, որոշում է կայացնում գործի քննությունը նրա բացակայությամբ շարունակելու կամ դատական նիստը հետաձգելու մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար։

Կից՝

ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը։

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ք.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ





Քաղաքացիական գործ
Թիվ ԳԴ1/1353/02/20
2021թ.


ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին

12.01.2021թ. ք. Մարտունի

ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ.Մինասյանը /այսուհետ՝ Դատարան/, քննարկելով ըստ հայցի <<Էֆարվի Մասրիկ>> ՓԲԸ-ի /այսուհետ՝ Ընկերություն/ ընդդեմ Մարուսյա Արշակի Դիվանյանի, Կամավոր Ռաֆիկի Դիվանյանի, Անահիտ Բորիսի Շելունցի, Արմեն Բորիսի Շելունցի և Արտյոմ Բորիսի Շելունցի՝ 05-019-0116-0013 կադաստրային ծածկագրով հողամասից 137.78 քմ մակերեսով տարածքի օտարման և էլեկտրահաղորդման գծի անցկացման ու շահագործման համար 17064,36 քմ մակերեսով միջանցքի նկատմամբ հարկադիր սերվիտուտի սահմանման պահանջների մասին, քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Ընկերությունը հայցադիմում է ներկայացրել ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Մարուսյա Արշակի Դիվանյանի, Կամավոր Ռաֆիկի Դիվանյանի, Անահիտ Բորիսի Շելունցի, Արմեն Բորիսի Շելունցի և Արտյոմ Բորիսի Շելունցի՝ 05-019-0116-0013 կադաստրային ծածկագրով հողամասից 137.78 քմ մակերեսով տարածքի օտարման և էլեկտրահաղորդման գծի անցկացման ու շահագործման համար 17064,36 քմ մակերեսով միջանցքի նկատմամբ հարկադիր սերվիտուտի սահմանման պահանջների մասին, որը Դատարանի 07.10.2020 թվականի որոշմամբ ընդունվել վարույթ:
12.01.2021 թվականին տեղի է ունեցել նախնական դատական նիստ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
Քննարկելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը, Դատարանը գտնում է, որ պետք է սահմանել ապացուցման ենթակա փաստերը և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածով սահմանված ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան` բաշխել ապացուցման պարտականությունը հետևյալ կերպ` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված և գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածով՝ դատարանը


Ո Ր Ո Շ Ե Ց

Թիվ ԳԴ1/1353/02/20 քաղաքացիական գործով սահմանել. ապացուցման ենթակա են հետևյալ փաստերը՝
ա/ 05-019-0116-0013 կադաստրային ծածկագրով հողամասից 137.78 քմ մակերեսով տարածքի օտարման պահանջի մասով հայցվորի կողմից ենթակա են ապացուցման վիճելի անշարժ գույքի՝ հանրային գերակա շահ ճանաչված լինելը, պատասխանողներին սեփականության իրավունքով պատկանելու, Ընկերության կողմից փոխհատուցման գումարը դեպոզիտ հանձնելուց հետո՝ յոթ օրվա ընթացքում անշարժ գույքի օտարման պայմանագիրը կնքված չլինելը կամ <<Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին>> ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն օտարված չլինելը, ինչպես նաև օտարվող սեփականության դիմաց սեփականատերերին համարժեք փոխհատուցում՝ օտարվող գույքի շուկայական արժեքից տասնհինգ տոկոս ավելի գումար վճարվելը.
բ/ էլեկտրահաղորդման գծի անցկացման ու շահագործման համար 17064,36 քմ մակերեսով միջանցքի նկատմամբ հարկադիր սերվիտուտի սահմանման պահանջի մասով հայցվորի կողմից ենթակա է ապացուցման գերակա գույքի սեփականատեր կամ կառուցապատման իրավունք ունեցող անձ հանդիսանալը, սերվիտուտ սահմանելու նպատակը, հայցվորի նպատակի՝ առանց սերվիտուտ սահմանելու ձևով իրականացման անհնարինությունը /ընդ որում՝ պահանջվող չափը նվազագույն հնարավորն է իրավունքի իրականացման համար/, սերվիտուտի պայմանները, կամավոր գույքայի սերվիտուտ սահմանելու վերաբերյալ համաձայնության բացակայությունը:
Ապացույցների և դրանց ձեռք բերմանն ուղղված միջնորդությունների ներկայացման ժամկետ սահմանել մինչև հաջորդ նախնական դատական նիստը՝ 18.02.2021 թվականը:
Սույն որոշումը ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ՝ Գ.ՄԻՆԱՍՅԱՆ

Հասցե` ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Մարտունի, Շահումյան 9

Հեռ..` +374 262 4-48-47

Էլ. փոստ`