Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԳԴ/0042/02/18 աղաքացիական գործով պատասխանող Արտյոմ Գագիկի Թովմասյան վերաբերյալ դատական ծանուցագիր

20.01.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78 -րդ հոդվածի 7-րդ մաս

Քաղաքացիական գործով պատասխանողներ
Արտյոմ Գագիկի Թովմասյանին
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ. Նորատուս, Սևանի փ., 14 նրբ., տուն 6

ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա.Ոսկանյան) վարույթում է գտնվում թիվ ԳԴ/0042/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի «Յունիբանկ» բաց բաժնետիրական ընկերության ընդդեմ Գագիկ Նապոլեոնի Թովմասյանի, Կարինե Ռաֆիկի Պողոսյանի, Նապալիոն Ղևոնդի Թումասյանի, Վիկտոր Աղաբեկի Թովմասյանի, Հայկ Գագիկի Թովմասյանի, Արտյոմ Գագիկի Թովմասյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին:
Դուք տեղեկացվում եք, որ թիվ ԳԴ/0042/02/18 քաղաքացիական գործով 2020 թվականի հոկտեմբերի 23-ին, ժամը 09:50-ին նշանակված դատական նիստը հետաձգվել է:
Դատական նիստը հետաձգվել է, մասնավորապես հիմք ընդունելով այն հանգամանքը, որ 20.10.2020 թվականին Դատարանի գրասենյակ է մուտքագրվել սույն քաղաքացիական գործով պատասխանող Վիկտոր Թովմասյանի դիմումը, որով վերջինս հայտնել է, որ Նապալիոն Ղևոնդի Թումասյանի ժառանգ է հանդիսանում ինքը: Միաժամանակ, Վիկտոր Թովմասյանը նշել է, որ Դատարան է ներկայացնում ժառանգության վկայականի պատճեն:
Դիմումին կից, սակայն ներկայացվել է քաղաքացի Վիկտոր Թովմասյանի դիմումը հանձնված ՀՀ <<Գեղարքունիքի մարզ>> նոտարական տարածքի նոտար Լալա Մելիքյանին:
Դատարանի կողմից 2021 թվականի հունվարի 15-ին, ժամը 15:10-ին նշանակված դատական նիստը հետաձգվել է Վիկտոր Թովմասյանի կողմից դիմումում նշված ժառանգության իրավունքի վկայագրի փոխարեն ՀՀ <<Գեղարքունիքի մարզ>> նոտարական տարածքի նոտար Լալա Մելիքյանին ժառանգություն ընդունելու նպատակով դիմում ներկայացնելու վերաբերյալ ծանուցելու և դիմումում վկայակոչված ժառանգության իրավունքի վկայագիրը ներկայացնելու հնարավորություն ընձեռելու նպատակով:
Սույն քաղաքացիական գործով հաջորդ դատական նիստը նշանակված է 2021 թվականի հունիսի 03-ին, ժամը 14:45-ին ՝ դատարանում (ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Գավառ, Սայադյան 18) և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը նաև՝ պատշաճ լիազորագրով) հրավիրվում եք Դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով` որպես պատասխանող:
Սույն գործով դատարանում հանդես գալով որպես պատասխանող` Դուք ունեք և կրում եք միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դատավարական իրավունքներ և պարտականություններ:
Միաժամանակ, հայտնում ենք, որ Դատարան ուղարկվող փաստաթղթերը պետք է ներկայացվեն նույն դատարանի գրասենյակ` ք.Գավառ:
Ի գիտություն

 Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ս. ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Հասցե` ք. Գավառ, Սայադյան 18

Հեռ..` (0264)- 2-42-44

Վեբ կայք` www.datalex.am

Էլ. փոստ`