Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵՇԴ/0419/02/16 Քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

20.01.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Թիվ ԵՇԴ/0419/02/16 Քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Պատասխանող Անտոն Անտոնի Պլոսկինային
(Ուկրաինայի Հանրապետություն, Զակարպատսկայա մարզ Մակաչյովսկի շրջանի գյուղ Լեցովիցյա)


Պատասխանող Միխայլո Վասիլի Խիմինեցին
(Ուկրաինայի Հանրապետություն, Զակարպատսկայա մարզ Իրշավսկի շրջանի գյուղ Զարեչյե Լենինի փողոց տուն 108)


Ըստ «Հայաստանի ավտոապահովագրողների Բյուրո» իրավաբանական անձանց միության հայցի ընդդեմ Միխայլո Վասիլի Խիմինեցի, Անտոն Անտոնի Պլոսկինայի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2021 թվականի մայիսի 05-ին, ժամը 10:00-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում (հասեց` ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162ա):
Դուք նշված օրը և ժամին Ձեր անձը հաստատող փաստաթղթով և դրա պատճենով հրավիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայր` որպես պատասխանող։
Ըստ հրավերի չներկայանալու հետևանքները.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 149.8-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել Ձեր բացակայությամբ:
Միաժամանակ տեղեկացվում է, որ դատարանը 01.12.2021 թվականի նախնական դատական նիստի ընթացքում կատարել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 149.8 հոդվածով 5-րդ մասի սահմանված դատավարական գործողությունները, մասնավորապես` կողմերի հետ քննարկվում է ապացուցում պահանջող փաստերի շրջանակը և ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան` կողմերի միջև բաշխում է ապացուցման պարտականությունը, վերջինս պետք է ապացուցի իրեն սեփականության իրավունքով պատկանող առավել վտանգի աղբյուր հանդիսացող ավտոմեքենան պատահարի ժամանակ իր տիրապետումից դուրս է եկել այլ անձանց՝ Անտոն Անտոնի Պլոսկինայի ապօրինի գործողությունների հետևանքով, ինչպես նաև սահմանում է ապացույցների սահմանելու ժամկետները, որոնց կարող եք ծանոթանալ դատական նիստի արձանագրության կրիչի միջոցով:
Միաժամանակ տեղեկացվում է, որ հետևյալ դատավարական փաստաթղթերը՝ դեպոնացված են ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում՝ ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162ա հասցեում, որոնց կարող եք ծանոթանալ:

ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ Ա․ԱՍԱՏՐՅԱՆ

Հասցե` քաղաք Երևան Մովսես Խորենացու 162ա

Հեռ..` +374 10 573444

Էլ. փոստ`