Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/0630/05/19 վարչական գործով դատական ծանուցագիր

21.01.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Հասցեատեր` Արման Սարգսյանին

Հասցե` ք. Երևան, Կոմիտասի 28 ա շ., 34 բն.

Դուք կանչվում եք Հայաստանի Հանրապետության վարչական դատարան որպես երրորդ անձ վարչական գործով ըստ հայցի` Հարություն Մուրադյանի ընդդեմ ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, երրորդ անձինք «Ամերիաբանկ» ՓԲԸ, Արման Սարգսյան, Նարգիզ Սարգսյան՝ «ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Երևան քաղաքի Շենգավիթ բաժնի հարկադիր կատարող Ջ. Հովհաննիսյանի 05.06.2018թ. «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշումը, ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Երևան քաղաքի Շենգավիթ բաժնի հարկադիր կատարող Ջ. Հովհաննիսյանի 05.06.2018թ. «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշման հիման վրա կազմակերպված և անցկացված ք. Երևան, Մանթաշյան 1-ին նրբանցք 7/1 հասցեում գտնվող գույքի հարկադիր էլեկտրոնային աճուրդը անվավեր ճանաչելու, իսկ որպես հետևանք նաև «Հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացված լոտի մասին» 29.10.2018թ. կազմված թիվ զ03912939-18/01 արձանագրությունը, 01.11.2018թ. կնքված «Հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացված անշարժ գույքի առուվաճառքի» պայմանագիրը և վերջինիս հիման վրա ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեում կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու» պահանջի մասին։
Դատաքննության նիստը տեղի կունենա 2021թ. ապրիլի 19-ին, ժամը՝14։30-ին, Հայաստանի Հանրապետության վարչական դատարան, ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 23 հասցեում։
/Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով/։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի համաձայն՝ 1. հայցվորը, պատասխանողը կամ երրորդ անձն իրավունք ունեն վարչական դատարանին միջնորդելու գործն իրենց բացակայությամբ և ներկայացված նյութերի հիման վրա քննելու մասին, 2. դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար։

Դատավոր Ա. Միրզոյանի օգնական` Լ. Բոյաջյան

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +374-10-447121 /221/

Էլ. փոստ`