Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/15353/02/20 Քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

23.01.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Թիվ ԵԴ/15353/02/20 Քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Պատասխանող Վիգեն Հրաչյայի Հովհաննիսյանին
(ՀՀ, քաղաք Երևան, Քուչակի թաղամաս 17/3)

Պատասխանող Էդգար Հրաչյայի Հովհաննիսյանին
(ՀՀ, քաղաք Երևան, Քուչակի թաղամաս 17/3)

Պատասխանող Օսան Անդրանիկի Քալանթարյանին
(ՀՀ, քաղաք Երևան, Քուչակի թաղամաս 17/3)


Ըստ անհատ ձեռնարկատեր Հրաչյա Մարտինի Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանի ընդդեմ Օսան Անդրանիկի Քալանթարյանի, Էդգար Հրաչյայի Հովհաննիսյանի, Վիգեն Հրաչյայի Հովհաննիսյանի՝ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից բաժինն առանձնացնելու, բաժինն առանձնացնելու անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարը համատեղ սեփականատերերի միջև համաչափ բաշխելու պահանջների մասին քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2021 թվականի ապրիլի 05-ին, ժամը 12:30-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում (հասցե ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162 ա):
Դուք նշված օրը և ժամին անհրաժեշտ է Ձեր ներկայացուցչի ներկայությունն ապահովեք վերջինիս անձը հաստատող փաստաթղթով և դրա պատճենով, ինչպես նաև համապատասխան լիազորագրով ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայր` որպես պատասխանող:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենքսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե`ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Ըստ հրավերի չներկայանալու հետևանքները.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա, իսկ 2-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ, իսկ 3-րդ մասի համաձայն`դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
իաժամանակ տեղեկացվում է, որ դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում՝ ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162ա հասցեում, որոնց պատասխանողը կարող է ծանոթանալ:

ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ` Ա.ԱՍԱՏՐՅԱՆ

Հասցե` ք․ Երևան Մովսես Խորենացու 162ա

Հեռ..` +374 10 573444

Էլ. փոստ`