Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/10232/05/20 վարչական գործով դատական ծանուցագիր

26.01.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Երրորդ անձ` Սեփեհր Հոսսեյն
ք. Երևան, Ռ. Լեմկինի 14

Սույնով տեղեկացնում ենք, որ Դուք հրավիրվում եք ՀՀ վարչական դատարան որպես երրորդ անձ թիվ ՎԴ/10232/05/20 վարչական գործով ըստ հայցի` «Վինեթի ԷյԷմ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության, երրորդ անձ` Սեփեհր Հոսսեյնի` Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Սեփեհր Հոսսեյնի համար աշխատանքի թույլտվություն տրամադրելուն պարտավորեցնելու և 19.11.2020 թվականի որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին:

Վերոհիշյալ գործով նախնական դատական նիստը հրավիրված է 18.03.2021թ., ժամը 12:00-ին:

Խնդրվում է ներկայանալ 18.03.2021թ., ժամը 12:00-ին հրավիրված նախնական դատական նիստին (հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի փող. 23, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ թիվ 24):

/Ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:/

Պարզաբանվում է, որ՝
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստ կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի համաձայն` պատասխանողը պարտավոր է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, վարչական դատարան ուղարկել հայցադիմումի պատասխանը, որը պետք է բովանդակի`
• նշում այն մասին, որ պատասխանը ներկայացվում է վարչական դատարան.
• հայցվորի անունը, ազգանունը /անվանումը/.
• պատասխանողի անունը, ազգանունը /անվանումը/, բնակության /գտնվելու/ վայրը, ծանուցման հասցեն /եթե այն տարբերվում է բնակության վայրից/, նրա ներկայացուցչի անունը, ազգանունը, հասցեն, եթե հայցը ներկայացվել է ընդդեմ պաշտոնատար անձի` նաև պաշտոնը.
• պատասխանի էությունը /հակիրճ նկարագրությունը/.
• հայցում ներկայացված յուրաքանչյուր պահանջն ընդունելու կամ դրա դեմ ամբողջությամբ կամ մասնակիորեն առարկելու մասին պատասխանողի դիրքորոշումը։
Առարկելու դեպքում պատասխանողն իր դիրքորոշման մեջ պետք է անդրադարձ կատարի հետևյալ հարցերին.
• հայցի հիմքում ընկած այն փաստերը, որոնք նա չի ընդունում.
• նշում այն մասին, թե արդյոք հայցվորի ներկայացրած փաստերը էական նշանակություն ունեն գործի լուծման համար.
• այն փաստերը, որոնք ընկած են առարկությունների հիմքում.
• պատասխանին կցվող ապացույցների ցանկը։
Պատասխանում կարող են ներառվել`
• այլ տեղեկություններ, որոնք նշանակություն ունեն գործի քննության և լուծման համար, ինչպես նաև պատասխանողի միջնորդությունները.
• պատասխանողի ֆաքսի, հեռախոսի համարը, էլեկտրոնային հասցեն։
Պատասխանի հետ պատասխանողը ներկայացնում է նաև`
• միջնորդություն` վկա կամ փորձագետ հրավիրելու, փորձաքննություն նշանակելու մասին.
• իր տիրապետման ներքո առկա գրավոր կամ իրեղեն ապացույցները.
• լիազորագիր կամ այլ փաստաթուղթ, որը հավաստում է պատասխանողի ներկայացուցչի լիազորությունը /եթե դատավարության մասնակիցը հանդես է գալիս ներկայացուցչի միջոցով/.
• հայցադիմումի պատասխանը և կից փաստաթղթերը հայցվորին և երրորդ անձանց ուղարկելը հավաստող ապացույցները։
Պատասխանը ստորագրում է պատասխանողը կամ նրա ներկայացուցիչը։
Պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես պատասխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում։
Հակընդդեմ հայց ներկայացնելը անձին չի ազատում հայցադիմումի պատասխան ներկայացնելու պարտականությունից։

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Փ. ԹՈՎՄԱՍՅԱՆ














Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +37410 447121 /237/

Էլ. փոստ`