Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/41841/02/19 քաղաքացիական գործով պատասխանող՝ <<Նաիրիտ-2>> ՓԲԸ-ին ուղղված դատական ծանուցագիր

26.01.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիր նստավայր
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ կետ

Հրավիրվում եք, ըստ հայցի Լևոն Մարգարյանի ընդդեմ <<Ա-Ս ինվեսթմենթս>> ՍՊԸ-ի, <<Նաիրիտ-2>> ՓԲ-ի, երրորդ անձինք` ՀՀ ԿԿ, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե, ՀՀ ԱՆ Երևան քաղաքի <<Շենգավիթ>> նոտարական տարածքի նոտար՝ Աստղիկ Մազմանյանի` պայմանագիրը և որպես հետևանք գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը անվավեր ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործով նախնական դատական նիստի, որպես պատասխանող կողմ, 2021 թվականի ապրիլի 27-ին, ժամը 11:20-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` Արաբկիր նստավայր:
Դատարանի հասցեն` ՀՀ, ք. Երևան, Հր.Ներսիսյան 10, 1-ին հարկ, դահլիճ 1:
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147 հոդվածի՝
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:

/ Դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, լիազորված անձի մասնակցության դեպքում՝ լիազորագրով և անձը հաստատող փաստաթղթով/:


Հասցե` ՀՀ,ք.Երևան, Հր.Ներսիսյան 10

Հեռ..` +374-10-28-71-00

Էլ. փոստ`