Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԷԴ/0428/02/16 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

26.01.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 4-րդ մաս

Թիվ ԵԷԴ/0428/02/16 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
Դատարանի անվանումը. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
Դատարան հրավիրվող կամ կանչվող անձի անունը /անվանումը/.Արման Մելիքյան
Նշում այն գործի և դատավարության փուլի մասին, որի վերաբերյալ անձը ծանուցվում է. ըստ հայցի Ռուզաննա Աբրահամյանի, Միքայել Կյուրեղյանի և Դավիթ Կյուրեղյանի ընդդեմ Կարինե Կյուրեղյանի, Յուրիկ Կյուրեղյանի, Կարեն Կյուրեղյանի, Բաբկեն Մելիքյանի և Արման Մելիքյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ` ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿԱ Երևանի ստորաբաժանում` գույքից բաժինն առանձնացնելու, իսկ ակնհայտ աննպատակահարմարության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարը հետագայում ընդհանուր սեփականության մասնակիցների միջև նրանց բաժիններին համաչափ բաշխելու և ըստ հակընդդեմ հայցի Բաբկեն Գագիկի Մելիքյանի և Կարինե Միխայիլի Կյուրեղյանի ընդդեմ Ռուզաննա Աբրահամյանի, Միքայել Կյուրեղյանի, Դավիթ Կյուրեղյանի, Յուրիկ Կյուրեղյանի, Կարեն Կյուրեղյանի, Արման Մելիքյանի և երրորդ անձ` ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Երևանի ստորաբաժանում` բաժնային սեփականություն հանդիսացող գույքից բաժինն բնեղենով առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարը ընդհանուր սեփականության մասնակիցների միջև նրանց բաժիններին համաչափ բաշխելու պահանջների մասին թիվ ԵԷԴ/0428/02/16 քաղաքացիական գործը վարույթ ընդունելու մասին
Նշում` հասցեատիրոջ դատավարական կարգավիճակի մասին. պատասխանող
Ծանուցվող անձի հասցե՝ ք. Երևան, Գյուլբենկյան 32 շենք, 12 բնակարան
Գործը քննող դատարանի էլեկտրոնային հասցեն. e-mail։ erebuni-dataran@mail.am,
Ներկայանալու ժամանակը՝ 2021թ. մարտի 18-ին, ժամը 14:30-ին
Ներկայանալու վայրը՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան հետևյալ հասցեով՝ ք. Երևան, Մ. Խորենացի 162Ա, թիվ 4 նիստերի դահլիճ:/Էրեբունի նստավայր/
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118 հոդվածի համաձայն` հայցվորը կամ պատասխանողը իրավունք ունի դատարանին խնդրել վեճը լուծելու իր բացակայությամբ ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Սույնով ծանուցվում եք այն մասին, որ դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում` դրանց ծանոթանալու նպատակով:

Դատավոր՝ Գ. Խաչատրյան

Հասցե` ք. Երևան, Մ. Խորենացի 162 ա

Հեռ..` +374-010-57-66-04

Էլ. փոստ`